Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետի մասնակցությամբ պաշտոնապես բացվեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանը

05.05.2015

 ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մասնակցեց Արմավիրի թիվ 8 հիմնական դպրոցի նախակրթարանի բացմանը: Միջոցառմանը մասնակցում էին նաև Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, մեծ թվով մանկավարժներ և հյուրեր:

Նախակրթարանը բացվել է դպրոցի միջոցներով: Կրթօջախի տարածքից առանձնացվել է համապատասխան հարկաբաժին, որը հիմնանորոգվել է, կահավորվել, ապահովվել ուսումնական անհրաժեշտ պարագաներով:

Այժմ նախակրթարանում գործում է երեք խումբ, որոնցում ընդգրկված է նախադպրոցական տարիքի շուրջ 60 երեխա: Միջոցառման մասնակիցներին նախակրթարանի սաները դիմավորեցին մեծ ոգևորությամբ ու սիրով` ներկայացնելով իրենց սովորած պարերը, երգերն ու ոտանավորները:

Նախակրթարանում ներգրավված աշխատակիցներն ունեն մասնագիտական կրթություն, անցել են նաև համապատասխան նախապատրաստական դասընթացներ և հմտացել նախադպրոցական տարիքի երեխաների հետ աշխատելու գործում:

Նշենք, որ Արմավիրի մարզում գործում է 32 նախակրթարան, ուր հաճախում է ավելի քան 962 երեխա:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28