Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջոցառում՝ նվիրված Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյա հոբելյանին

15.05.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Արմավիրի Ռուբեն Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցում մասնակցեց Հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի 70-ամյակին նվիրված «Փրկված աշխարհը հիշում է» խորագիրը կրող միջոցառմանը, որին ներկա էին նաև Մեծ հայրենականի փառապանծ հաղթանակին իրենց մասնակցությունն ունեցած վետերաններ: 

Միջոցառումը կազմակերպվել էր դպրոցի ռուսաց լեզվի մասնախմբի և 10-12-րդ դասարանների աշակերտների կողմից: Այն հագեցած էր Երկրորդ համաշխարհային պատերազմը ներկայացնող պատմական դրվագներով ու փաստերով, հայրենաշունչ երգերով ու բանաստեղծություններով, որոնց միջոցով աշակերտներն իրենց հոգու ջերմությունը հղեցին Հայրենական մեծ պատերազմի մասնակից հերոսներին, հիշեցին և միջոցառման մասնակիցների հետ միասին մեկ րոպե լռությամբ հարգեցին Մեծ հայրենականում  զոհվածների հիշատակը:

Դպրոցի տնօրեն Նունե Դոլինյանն իր խոսքում ընդգծեց, որ  Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումով կրթօջախը միանում է հանուն խաղաղության և հանուն առաջընթացի մարտնչողներին և ընդդեմ պատերազմի ու բոլոր տեսակ բռնությունների դեմ պայքարի համաշխարհային շարժմանը. «Սա նաև  մեր շնորհակալանքի և խոնարհումի դրսևորումն է պատերազմում փայլուն հաղթանակ տարած նահատակվածների հավերժ հիշատակին…»:

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով միջոցառման կազմակերպիչներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հպարտությամբ նշեց. «Մեկ ու կես միլիոն զոհեր ունեցող ազգը 1915 թվականից ընդամենը 25 տարի հետո իր կարևորագույն մասնակցությունը բերեց ֆաշիստական Գերմանիայի դեմ տարվող պայքարին, և իր սուրը փառքով դրեց պատյան: Մենք բոլորս խոնարհվում ենք Մեծ հայրենականի, ինչպես նաև Ղարաբաղյան պատերազմի ընթացքում զոհված մեր հայ զինվորների հիշատակի առջև և ասում փառք ապրողներին, մեր այն հերոսներին, ովքեր այսօր մեր կողքին են, և միասին կերտում ենք մեր երազանքների երկիրը, որտեղ պետք է ապրեն մեր երեխաներն ու թոռները: Եկեք բոլորս համախմբված և ոչինչ չմոռանալով քայլենք առաջ...»:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:06:58