Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում` Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցում

20.05.2015

ՀՀ Արմավիրի մարզի Վանանդ համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների մասնակցությամբ այսօր տեղի ունեցավ <<Հայդուկային շարժում և Զորավար Անդրանիկի 150-ամյակ>> խորագիրը կրող միջոցառում` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, պաշտոնատար այլ անձինք և հյուրեր:

Դպրոցի սաները և դպրոցին կից գործող ազգագրական երգի-պարի խմբակի սաները ասմունքի, երգի և բեմադրության միջոցով ներկայացրեցին Հայդուկային շարժումը, տվյալ ժամանակահատվածում երկրում տիրող իրավիճակը, ինչպես նաև Զորավար Անդրանիկի կյանքն ու գործունեությունը:

Ներկաներին իր ողջույնի խոսքն ուղղեց մարզպետ Ա. Ղահրամանյանը` նշելով. <<Եվս մեկ անգամ համոզվեցինք, որ հայ ժողովուրդը անպարտ է, որ հայը երբեք չի ընկճվում: Այս փոքրիկները մեծանում են ազգային-հայրենասիրական ոգով, ինչը գրավականն է մեր երկրի հզորության ու կայունության: Փառք մեր պետությանը, փառք մեր հերոս ֆիդայիներին>>:

Կրթօջախի տնօրեն Հայկ Խաչիկյանն իր հերթին շեշտեց, որ առաջնային կարևորություն է տալիս սաներին ազգային-հայրենասիրական ոգով դաստիարակելու գործընթացին և նշեց, որ յուրաքանչյուր ազգ հզոր է իր անցած ճանապարհով: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15