Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը վերջին դասի կապակցությամբ

21.05.2015

Սիրելի՛ մանկավարժներ,ծնողներ և շատ սիրելի աշակերտներ

Շնորհավորում եմ ձեզ Վերջին դասի կապակցությամբ

Սիրելի՛ շրջանավարտներ, գեղեցիկ ավանդույթ դարձած հիշարժան այս օրը Ձեզ համար տոն է: Դուք ավարտում եք դպրոցն ու բացում ձեր կյանքի նոր էջը: Դուք հրաժեշտ եք տալիս ձեր կյանքի առաջին՝ մանկական ու պատանեկան փուլին ու մտնում կյանքի նոր` որպես անհատ, որպես մասնագետ ու քաղաքացի կազմավորվելու, ինքնուրույն քայլելու, ինքնահաստատվելու կարևորագույն փուլը։ Ձեզանից շատերն արդեն ընտրել են իրենց կյանքի ուղին, մյուսներն էլ կանգնած են այդ կարևոր ընտրության առջեւ:

Մաղթում եմ, որ ինչ մասնագետ էլ դառնաք, ինչ ճանապարհ էլ ընտրեք, առաջին հերթին կայանաք որպես մեր երկրի արժանավոր և պատվախնդիր քաղաքացի, զարգացած ու բանիմաց անձ և պարզապես լավ մարդ:

Համոզված եմ, որ ձեզ` այսօրվա շրջանավարտներիդ է վիճակված դառնալու մեր երիտասարդ պետության զարգացման շարժիչ ուժը: Մեր պետությունն իր կայացման ճանապարհին՝ ձեռքբերումներով և բազում դժվարություններով հանդերձ, ունի կիրթ և բանիմաց երիտասարդների կարիք:

Ես վստահ եմ, որ դուք լինելու եք հզոր Հայաստանի արժանի զավակները:
Գեղեցիկ ու ջերմ այս օրվա առթիվ շնորհավորում եմ նաև շրջանավարտների ծնողներին: Թող ձեր զավակների հետ կապված նպատակներն ու իղձերն իրականություն դառնան: Խորին հարգանքով ու խոնարհումով շնորհավորում եմ բոլոր ուսուցիչներին, վաստակաշատ մանկավարժներին, ում սրտերն այսօր լի են ուրախությամբ ու վաստակած բերկրանքով, ովքեր մեծ նվիրումով սերունդ են կրթում, դաստիարակում և մեծ կյանք ճանապարհում:
Սիրելի շրջանավարտներ,
Մեծ կյանքն իր դռերն է բացում ձեր առաջ, անցե՛ք ձեր կյանքի ճանապարհը պատասխանատվությամբ, հայրենիքի նկատմամբ սիրով ու հավատով, ու թող հաջողությունը փարոս դարձած ձեր մշտական ուղեկիցը լինի, իսկ սերն ու երջանկությունը թևածեն ձեր սրտերում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:20:37