Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին քաղաքաշինական և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր

10.07.2015



ՀՀ քաղաքաշինության նախարարության ճարտարապետության վարչության պետ Նշան Մարտիրոսյանի, ՄԱԿ-ի անապատացման դեմ պայքարի կոնվենցիայի համակարգող Աշոտ Վարդևանյանի, ինչպես նաև նշված ոլորտների այլ պատասխանատուների և համայնքապետերի մասնակցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի գլխավորությամբ հրավիրված խորհրդակցությանն այսօր քննարկվեցին քաղաքաշինական և բնապահպանական խնդիրներին վերաբերող հարցեր: 

Քաղաքաշինության ոլորտին առնչվող հարցերի շրջանակում մասնավորապես անդրադարձ եղավ ՀՀ կառավարության մի շարք որոշումներով նախատեսված քաղաքաշինական գործընթացների իրականացմանը, մասնավորապես` համայնքների հատակագծերի հաստատմանը, համայնքներում բազմակի օգտագործման օրինակելի նախագծերի կիրառությանը, կառուցապատման նպատակով թույլատվությունների և այլ փաստաթղթերի տրամադրմանը:

Անդրադառնալով համայնքների հատակագծերի հաստատման հարցին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այն միշտ կարևորվել է իր կողմից և բազմիցս ներկայացվել է համայնքապետերի քննարկմանը, սակայն համայնքները չունենալով համապատասխան ֆինանսական միջոցներ` ձեռնամուխ չեն եղել հարցի լուծմանը: Այդուհանդերձ մարզպետն առաջարկեց 3500-ից ավել բնակիչ ունեցող համայնքների ղեկավարներին մինչև ընթացիկ տարվա ավարտը լուծել համայնքների հատակագծերի հաստատման հարցը:

Ոլորտի պատասխանատուների կողմից բնակչության ավելի փոքր թվաքանակ ունեցող համայնքների ղեկավարներին առաջարկվեց միավորվել և պատվիրել միասնական հատակագիծ: Համայնքապետերի կողմից էլ առաջարկ եղավ հարցը համայնքների 15 տոկոս համաֆինանսավորմամբ լուծելու վերաբերյալ:

Այնուհետև ՄԱԿ-ի <<Դեպի հողերի չեզոք դեգրադացիային հասնելու գաղափարը Հայաստանում գործնականում կիրառելի դարձնելու մասին>> պիլոտային ծրագրի շրջանակներում մարզից ընտրված 22 համայնքների ղեկավարների հետ քննարկվեցին հողերի չեզոք դեգրադացիային հասնելու հնարավորություններին վերաբերող հարցեր:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28