Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՏԿԱԻ նախարար Ա. Երիցյանն այցելել է Արմավիրի մարզի համայնքներ

18.07.2015



Հուլիսի 18-ին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանն աշխատանքային այցով Արմավիրի մարզում էր: Նախարարը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեկցությամբ այցելեց  Արաքսի համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ նա հանդիպեց գյուղի ավագանու անդամների, ուսուցչական կազմի և բնակիչների հետ: Արաքսի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1956թ.-ին, այն պարբերաբար ենթարկվել է վերանորոգումների, մինչդեռ այսօր էլ ունի մի շարք խնդիրներ: Նախարար Երիցյանը Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և համայնքապետ Ռուբիկ Կարապետյանի ուղեկցությամբ շրջեց դասասենյակներով, ծանոթացավ դպրոցի և դասարանների պայմաններին ու հնարավորություններին: Ռ. Կարապետյանը նախարարին տեղեկացրեց, որ կրթօջախի թիվ մեկ խնդիրը լոկալ ջեռուցման բացակայությունն է: Դպրոցն ընդգրկված է մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրում, որի շրջանակներում նախատեսվում է դպրոցի ջեռուցման համակարգի կառուցումը: Նշենք, որ 6-րդ ծրագրի մեկնարկը կտրվի մինչև սույն թվականի աշուն:

-Թեև մեր առաջնահերթությունում սահամանամերձ գյուղերն են, այնուհանդերձ մենք մեծ ուշարդրություն ենք դարձնում բոլոր համայնքներին: Նախատեսվող ծրագրի շրջանակներում կլուծվի դպորցի ջեռուցման հարցը, ինչը, համոզված եմ, կնպաստի կրթական մակարդակի բարձրացմանը: Ամեն ինչ պետք է անենք, որպեսզի մեր բալիկները սովորեն հարմարավետ դպրոցներում,- նշեց ՏԿԱԻ նախարարը:

Նախարարն այցելեց նաև Արմավիրի Հուշակերտ համայնք և ծանոթացավ համայնքային կենտրոնի և մշակույթի տան շենքի պայմաններին: 2009 թ.-ին ծագած հրդեհի հետևանքով դադարեցվել է համայնքային կենտրոնի երկրորդ հարկի շահագործումը: Մարզի հրատապ խնդիների լուծման 6-րդ ծրագրի համաձայն՝ կիրականացվեն շենքի վարչական մասի վերանորոգման աշխատանքներ: Համայնքապետ Ս. Մխթարյանը նախարարին տեղեկացրեց, որ գյուղը նաև մանկապարտեզի կարիք ունի:

Աշխատանքային այցի շրջանակներում Ա. Երիցյանը հանդիպեց նաև ՀՀ խաղողագործների միության նախագահ Արտակ Սարգսյանին և ծանոթացավ նրա կողմից մշակվող 30 հեկտար հողատարածքին, որից 26 հա խաղողի ցանքատարածություն է:

Նախարար Երիցյանը եղավ նաև Արմավիր Բժշկական Կենտրոնում: Նա շրջեց և ծանոթացավ ԲԿ-ի ինֆեկցիոն բաժանմունքի պայմաններին: Մոտ ապագայում հրատապ ծրագրով կվերանորոգվի ինֆեկցիոն բաժանմունքի շինությունը, իսկ բաժանմունքը կտեղափոխվի Մեծամորի բժշկական կենտրոն:

Ա. Երիցյանի վերջին կանգառը Զարթոնք համայնքն էր, որի միջնակարգ դպրոցում նախարարը հանդիպեց համայնքի բնակիչներին և տեղեկացավ գյուղի հիմնական խնդիրներին: Զարթոնքի միջնակարգ դպրոցը կառուցվել է 1985 թ.-ին, իսկ տասը տարի առաջ մասամբ վերանորոգվել է: Այս դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի կառուցումը ևս ընդգրկված է մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրում:

Աղբյուր` http://mtaes.am/

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10