Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մարզպետ Ա. Ղահրամանյանն այցելեց Լենուղի համայնք
28.07.2015
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Լենուղի համայնք` հանդիպելու 4-րդ փողոցի թիվ 2 վթարային բազմաբնակարան բնակելի շենքի բնակիչներին:
1936 թվականին կառուցված շենքը համարվում է 4-րդ աստիճանի վթարային: Այստեղ բնակվում է ութ ընտանիք` ծայրաստիճան վտանգավոր պայմաններում:
Հանդիպելով վթարային շենքի բնակիչների հետ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը փոխանցեց, որ մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով նախատեսվել է 53 մլն 400 հազար դրամ պետական աջակցություն` նրանց բնակարանով ապահովելու նպատակով:
Նա հույս հայտնեց, որ մինչև 2016 թվականի առաջին կեսը լուծում կտրվի նաև նշված շենքի հարևանությամբ գտնվող մյուս երկու շենքերի բնակիչներին համապատասխան բնակարաններով ապահովելու խնդրին. «Ես հետևողական եմ այս հարցում և խոստանում եմ առաջին իսկ հնարավորության դեպքում այդ խնդրին ևս լուծում տալ»: