Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է Մուսալեռի հուշահամալիր

12.08.2015



Մուսալեռի հաղթական հերոսամարտի 100-ամյակին ընդառաջ հերոսամարտի մասնակիցների անկոտրում կամքը, ազատագրական ոգին ու արիությունը խորհրդանշող հուշարձանի տարածքում սկսվել են շինարարակական ու բարեկարգման լայնածավալ աշխատանքներ:

Հուշարձանի և հերոսամարտի պատմությունը ներկայացնող թանգարանի շինարարության հետ կապված հարցերին ու մանրամասներին, արդիականացման աշխատանքների ընթացքին տեղում ծանոթանալու նպատակով օգոստոսի 11-ին Մուսալեռի հուշահամալիր էր այցելել պաշտպանության նախարար Սեյրան Օհայանը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարին ուղեկցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը, ՊՆ աշխատակազմի ղեկավար Գառնիկ Հայրապետյանը, բարձրաստիճան պաշտոնյաներ, զինվորականներ:

Քննարկելով տարածքի բարեկարգման հետ կապված առաջարկություններն ու դիտարկումները, աշխատանքների կատարման հաջորդականությունն ու ժամանակացույցը` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը անձնակազմին տվել է մի շարք հանձնարարականներ՝ նախանշված ժամկետներում հուշահամալիրի բարեկարգման աշխատանքները ավարտին հասցնելու նպատակով:

Աղբյուր` mil.am

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28