Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելել է կարկուտից տուժած համայնքներ

24.08.2015



Օգոստոսի 22-ի երեկոյան մոտ մեկ ժամ տեղացած կարկուտը քամու ուղեկցությամբ հողին հավասարեցրեց գյուղացիների բոլոր ակնկալիքները:
Կարկուտից ամենաշատը տուժել են ձմերուկի ցանքատարածությունները: Շենիկցիների խոսքով` մի քանի օրից սկսելու էին բերքահավաքը, սակայն կարկուտը 100 տոկոսով վնասեց բերքը:
Կարկուտից մասամբ փրկվել են լոլիկի ցանքատարածությունները: Գյուղացիների կարծիքով, 10-ից 20 տոկոս կարելի է գործարանային բերք հավաքել: Շենիկում 1000 հեկտար մշակովի հողատարածք կա:
Գյուղապետ Կորյուն Մինասյանի խոսքով, կարկուտից ամբողջովին վնասվել է մոտ 700 հեկտարը, վնասվել են ոչ միայն ցանքատարածություններն ու այգիները, այլ նաև բնակելի տներ, տանիքներ:
Շենիկում տեղակայված է 6 հակակարկտային կայան, որոնք գործում են, սակայն Մինասյանի կարծիքով, գյուղում ևս 6 կայան է անհրաժեշտ, որպեսզի մեղմվի կարկուտի վտանգը:
Շենիկում էր նաև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը , ով ծանոթացավ իրավիճակին, հանձնարարեց կազմել հանձնաժողովներ վնասի չափերը ճշտելու համար: Ըստ մարզպետի, ամբողջությամբ վնասվել են ձմերուկի ցանքատարածությունները, իսկ խաղողի և պտղատու այգիների դեպքում վնասի չափը կպարզվի ուսումնասիրությունից հետո:
Գյուղացիական տնտեսությունների մոտ 80 տոկոսը վարկառուներ են, ովքեր գյուղատնտեսական աշխատանքների կազմակերպման նպատակով մինչև 25 մլն դրամ վարկ են ստացել: Ինչպիսին է լինելու վարկերի սպասարկման ճակատագիրը, գյուղացիները չգիտեն, նրանք ակնկալում են կառավարության աջակցությունը վարկերը երկարաձգելու կամ սառեցնելու ուղղությամբ: Կարկուտից մասամբ տուժել են նաև Բաղրամյանի տարածաշրջանի Բագարան, Կողբավան, Բաղրամյան և Դալարիկ համայնքները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 16:20:35