Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը

31.08.2015

 

Այսօր տեղի ունեցավ ՀՀ Արմավիրի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը: Մարզխորհրդի նիստին մասնակցում էին փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Դավիթ Սամսոնյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները:


Օրակարգային առաջին հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի հաստատմանը ներկայացրեց իր սահմանած Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի խորհրդի 2015 թվականի օգոստոսի 31-ի նիստի օրակարգը:Օրակարգային երկրորդ հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստի մասնակիցներին իրազեկ պահելով 2015 թվականի սեպտեմբերի 3-ից 6-ը կայանալիք <<Շանթ-2015>> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության մասին,հակիրճ կարգով նշեց միջոցառման կարևորությունն ու կատարողական բարձր մակարդակի ապահովման անհրաժեշտությունը:Այնուհետև << ՀՀ Արմավիրի մարզում <<Շանթ-2015>> ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության կազմակերպման և անցկացման միջոցառումների մասին >> օրակարգային հարցի առնչությամբ ՀՀ Արմավիրի մարզպետը զեկուցման համար ձայնը տվեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փ.Կարապետյանին:Տիկին Փ.Կարապետյանը, նույնպես կարևորելով անցկացվելիք միջոցառումը, հանգամանորեն ներկայացրեց այն բոլոր խնդիրները,որոնք կապված են միջոցառման անցկացման հետ,ակնկալելով դրանց կատարման բարձր մակարդակի ապահովումը:

Օրակարգային երրորդ հարցի կապակցությամբ ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը նախապես շնորհավորելով բոլորին <<Գիտելիքի օրվա>>՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ,նշեց,որ մենք միշտ էլ կրթությանն ու նրա անփոխարինելի դարբնոցին՝դպրոցին , սրբորեն ենք վերաբերվել,քանի որ այն դարերի հոլովույթում մեր ազգային արժեհամակարգի կարևորագույն ու բաղկացուցիչ հիմնասյուներից մեկն է եղել:

Անշուշտ,տարվա օրերի մեջ սեպտեմբերի 1-ը առանձնանում է` ալեկոծելով դպրոցականի, ուսուցչի, ծնողների, բոլորիս սրտերն ու հոգիները,որովհետև սկսվում է հույսերով, իղձերով և նվիրական ցանկություններով լի ուսումնական տարին, գիտելիքներով հարստանալու ու նոր արժեքներ ճանաչելու շրջանը: Այն անփոխարինելի տոն է, որն ուղեկցել և ուղեկցելու է մեզնից յուրաքանչյուրին` մեր ողջ կյանքի ընթացքում:

Ամեն տարի այդ օրը մենք դիմավորում ենք առանձնահատուկ հանդիսությամբ, քանզի գիտելիքի ու կրթության նկատմամբ սերը և ձգտումը հազարամյակներ շարունակ եղել են հայ ժողովրդի գերագույն արժեքներից մեկը: Այն նաև մեր երկրի զարգացման ու հզորացման կարևորագույն գրավականն է։ Պետության վաղվա օրը իրապես երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ կայացած անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը։

Պետության մտահոգությունը` արդի աշխարհում բազմակողմանի զարգացած, պատշաճ կրթություն ստացած, ազգային արժեքներ կրող և պետականության զգացումով քաղաքացիների դաստիարակումն է: Այս ճանապարհին,անշուշտ, դեռևս բավականին անելիքներ կան: Մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացման գործընթացին։

Համոզված եմ, որ ձեռքբերվող գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կնպաստեն սեփական ունակությունների ու կարողությունների դրսևորմանը գործնական կյանքում:

ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը կրկին անգամ շնորհավորելով մարզի խորհրդի նիստի մասնակիցներին գալիք նոր ուսումնական տարվա սկիզբն ավետող <<Գիտելիքի օրվա>>՝ Սեպտեմբերի 1-ի կապակցությամբ` մարզի համայնքների ղեկավարներին կոչ արեց իրենց համայնքներում գործող դպրոցների տնօրենների հետ համատեղ ձեռնարկել համապատասխան միջոցներ տոնական այդ օրն ավելի հիշարժան դարձնելու համար:

Օրակարգային հարցերի քննարկումից հետո արտադատական կարգով վարչական վարույթին առնչվող խնդիրներին իր հայտարարությամբ հանգամանորեն անդրադարձ կատարեց ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի իրավաբանական բաժնի պետ Յու.Մանվելյանը:ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանն անդրադառնալով հայտարարությանը,մարզի համայնքների ղեկավարներին առաջարկեց օգտվել օրենսդրությամբ ընձեռնված հնարավորություններից և համայնքներում վարչական վարույթի գործերն իրականացնել արտադատական կարգով:

Օրակարգային հարցերի ու հայտարարության համապատասխանաբար քննարկումներից ու ամփոփումից հետո ՀՀ Արմավիրի մարզպետ Ա.Ղահրամանյանը մարզի խորհրդի նիստը հայտարարեց ավարտված:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28