Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Գիտելիքի օրը Արմավիրի մարզում

01.09.2015



2015-2016 ուսումնական տարվա մեկնարկը և Գիտելիքի օրը ՀՀ Արմավիրի մարզի բոլոր դպրոցներում ազդարարվել է տոնական միջոցառումներով: Այս նշանավոր օրը ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի ուղեկցությամբ այցելեց մարզի մի շարք դպրոցներ: Նրանք եղան Փարաքարի հիմնական, Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական, Ակնալճի Արայի անվան և Արևիկի միջնակարգ դպրոցներում, որտեղ մասնակցեցին կազմակերպված միջոցառումներին ու բարեմաղթանքներ հղեցին ուսուցիչներին և աշակերտներին: Փարաքարի հիմնական դպրոցն այս տարի ընդունել է 22 առաջին դասարանցի, ովքեր մեծ խանդավառությամբ մասնակցեցին դպրոցում կազմակերպված միջոցառմանը:
Մարզպետ Ա. Ղահրամանյանն ներկա գտնվեց նաև Վաղարշապատի Զորավար Անդրանիկի անվան N 12 հիմնական կազմակերպված միջոցառմանը: Շնորհավորելով ներկաներին` մարզպետն ընդգծեց, որ աշակերտների ստացած գիտելիքների որակից է կախված մեր երկրի և պետության վաղվա օրը: Բարձր գնահատելով մանկավարժների ներդրումը մեր կրթահամակարգի զարգացման և գրագետ սերունդ դաստիարակելու գործում՝ մարզի ղեկավարը համոզմունք հայտնեց, որ հայ ուսուցիչը քաղաքացիական մեծ պատասխանատվությամբ կշարունակի ներդնել բոլոր ջանքերն ու կարողությունները՝ ի նպաստ նոր սերնդի կրթության դժվարին աշխատանքի:
Շնորհավորելով բոլոր աշակերտներին, ուսուցչական անձանակազմին և ծնողներին սեպտեմբերի 1-ի կապակցությամբ՝ մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդգծեց դպրոցի կարևոր դերն ու առաքելությունը զարգացած և կրթված հասարակության ձևավորման հարցում:
Սեպտեմբերի մեկը տոնական, առանձնահատուկ իրադարձություն էր նաև մարզի Ակնալիճ համայնքում, որտեղ դպրոցականները և առաջին դասարան եկած մանուկները ողջույնի ջերմ խոսքեր ուղղեցին իրենց հարազատ դպրոցին և ուսուցիչներին: Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնավորապես նշեց. <<Շնորհավորում եմ ձեզ այս ուրախ իրադարձության՝ Գիտելիքի օրվա, ուսումնական տարվա մեկնարկի առիթով: Հատկապես հուզիչ և անմոռաց է սեպտեմբերի մեկը առաջին դասարանցիների և նրանց ընտանիքների համար: Առաջին զանգն ազդարարում է մուտք գիտելիքի աշխարհ: Սիրելի դպրոցականներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորելով բոլորիս, մաղթում եմ ձեզ հաջողություններ և նորանոր ձեռքբերումներ: Փոքրիկներ և պատանիներ, դուք պետք է լավ սովորեք, ձգտեք ավելի շատ կարդալ: Վաղվա ապագան գիտելիքներով հարուստ և մասնագիտական բարձր պատրաստվածությամբ անհատինն է: Եղեք ուշիմ, կենսուրախ և լավագույնների շարքում ու ձեր անսպառ աշխատասիրությամբ վաստակեք միմիայն բարձր գնահատականներ>>:
2015-2016 ուսումնական տարվա մեկնարկի և Գիտելիքի օրվա կապակցությամբ հանդիսավոր միջոցառումններ են կազմակերպվել նաև մարզի մյուս բոլոր կրթօջախներում: Դպրոցի տնօրեններն աշխատակազմին և աշակերտներին են փոխանցել ՀՀ Արմավիրի մարզպետի ուղերձը գիտելիքի օրվա կապակցությամբ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:49:15