Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն այցելեց Հացիկի միջնակարգ դպրոց

08.09.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Հացիկ համայնքի միջնակարգ դպրոց՝ ծանոթանալու <<Փարոս>> հիմնադրամի կողմից կրթօջախում իրականացվող վերենորոգման աշխատանքներին;
Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի և դպրոցի տնօրենի ուղեցությամբ մարզպետը շրջեց կրթօջախում, ծանոթացավ մինչ այդ պետական բյուջեի միջոցներով և Հայաստանի մանուկներ հիմնադրամի աջակցությամբ իրականացված վերանորոգման աշխատանքներին, ինչպես նաև <<Փարոս>> հիմնադրամի կողմից իրականացվող մասնակի վերանորոգմանը:
Կրթօջախում մարզպետին ներկայացվեց իրականացվող գործընթացի մանրամասները: Շինարարական կազմակերպությունների պատասխանատուները վստահեցրեցին, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ հանձնարարեց նրանց մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունը և գործն ավարտին հասցնել նախանշված ժամկետներում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 17:05:58