Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Հուշակերտ, Արաքս և Մեծամոր համայնքներ

10.09.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր այցելեց Հուշակերտի մշակույթի տուն, Արաքսի և Մեծամոր համայնքի միջնակարգ դպրոցներ՝ ծանոթանալու ընթացող և նոր մեկնարկող շինարարական աշխատանքներին:
Մարզպետը նախ եղավ Հուշակերտ համայնքում ծանոթացավ մշակույթի տանն իրականացվող վերանորոգման աշխատանքներին: 2009 թվականին ծագած հրդեհի հետևանքով դադարեցվել էր համայնքային կենտրոնի երկրորդ հարկի շահագործումը:
Այնուհետև մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այցելեց Արաքսի համայնքի միջնակարգ դպրոց, որտեղ սկսվել են ջեռուցման համակարգի ներդրման աշխատանքները, որոնց իրականացման նպատակով մարզի հրատապ խնդիրների լուծման 6-րդ ծրագրով նախատեսված է 29.214.0 հազար դրամ: Համայնքապետ Ռուբիկ Կարապետյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց դասասենյակներով, ծանոթացավ դպրոցի և դասարանների պայմաններին ու հնարավորություններին:
Նույն ծրագրի շրջանակներում Մեծամոր համայնքի թիվ 1 հիմնական դպրոցում իրականացվել են մասնակի վերանորոգման աշխատանքներ, որոնց արդյունքում կրթօջախն ապահովվել է լոկալ ջեռուցման համակարգով, փոխվել են նաև պատուհանները. Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանի ուղեկցությամբ մարզպետն այցելեց համայքի 21-րդ և 22-րդ բնակելի շենքեր, որտեղ արդեն ավարտվել էին շենքերի տանիքների վերանորոգման աշխատանքները:
Վերը նշված համայնքներ կատարված այցի շրջանակներում մարզպետը ծանոթացավ ընթացող աշխատանքներին` հորդորելով մեծ ուշադրություն դարձնել շինարարության որակի պահպանման վրա, և նախանշված աշխատանքներն ավարտին հասցնել սահմանված ժամկետներում

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 16:04:49