Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձը

21.09.2015

Հայաստանի Հանրապետության անկախության 24-րդ տարեդարձն Արմավիրի մարզի բոլոր քաղաքային և գյուղական համայնքներում նշանավորվեց տոնական միջոցառումներով. ամենուր տեղի ունեցան գրական-երաժշտական ցերեկույթներ, ծաղկեդրման արարողություններ:

Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հոգևոր թեմը, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Արցախյան հերոսամարտում զոհվածների և անհայտ կորածների հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Շնորհավորելով ողջ հայությանը Հայաստանի Հանրապետության անկախության օրվա առթիվ՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը մասնավորապես նշեց. <<Լինելով մեր պապերի արժանի հետնորդները՝ մենք կարողացանք 100-ամյակներ անց ձեռք բերել մեր անկախությունը: Դարավոր հաջողություններ եմ մաղթում մեր ազգին: Թող հզորանա մեր պետությունը, մեր երեխաներն ու թոռները թող շարունակեն ապրել անկախ Հայաստանում>>:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10