Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՀՊՄՀ Արմավիրի մարզից նպատակային ընդունելության մրցույթի մասնակիցներին

24.09.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան մարզի հանրակրթական դպրոցներից առանձին մասնագիտությունների գծով նպատակային ընդունելության մրցույթին մասնակցելու գործուղված ուսուցիչներին: Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Կարևորելով ուսուցչի դերը մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում`մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ հայ ժողովուրդը միշտ մեծ տեղ է տվել ուսուսուցչի մասնագիտությանը` միաժամանակ ընդգծելով, որ դարեր շարունակ, չունենալով պետականություն, հայ ազգի պահպանության համար կարևոր դեր է ունեցել եկեղեցին և դպրոցը: Նա խրախուսեց ուսուցիչների` մասնագիտական գիտելիքների և հմտությունների կատարելոգործմանն ուղղված նախաձեռնությունը`նրանց մաղթելով նորանոր հաջողություններ և ձեռքբերումներ ուսումնական գործընթացում:

Նշենք, որ Արմավիրի մարզի հանրակրթական դպրոցներում դասավանդում է 3276 ուսուցիչ: Նրանց շուրջ 85 տոկոսն ունի բարձրագույն կրթություն, և յուրաքանչյուր տարի ՀՀ Արմավիրի մարզպետի միջնորդագրով և դպրոցի տնօրենի երաշխավորագրով բարձրագույն մասնագիտական կրթություն է ստանում ավելի քան 20 ուսուցիչ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10