Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ Դալարիկ համայնքի Սուրբ Վարդան եկեղեցու օծումը

25.09.2015



Այսօր հանդիսավոր պայմաններում տեղի ունեցավ Բաղրամյանի տարածաշրջանի Դալարիկ համայնքի Սուրբ Վարդան եկեղեցու օծումը, որի հիմնարկեքը տեղի էր ունեցել 2013 թվականին՝ Հայ Առաքելական Եկեղեցու Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի հանդիսապետությամբ:

Եկեղեցու բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով մասնակցեց հոգևոր տան առաջին պատարագին և դրան հաջորդած տոնական միջոցառմանը:

Կենտրոնագմբեթ, ներսից խաչաձև ճարտարապետական տեսքով, դրսից ուղղանկյունանիստ եկեղեցին կառուցվել է ճարտարապետ Սեդրակ Վարդանյանի նախագծով: Եկեղեցու կարուցումը նախաձեռնել է ծնունդով Դալարիկից, գործարար Գագիկ Վարդանյանը:

Եկեղեցում կայացած առաջին պատարագից հետո Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանն իր խոսքում ընդգծեց. <<Եկեղեցի կառուցելով մեր գործը չենք ավարտելու, այն շարունակելու ենք հոգևոր զարգացմամբ և հավատի ամրապնդմամբ, որն էլ կապրեցնի մեր եկեղեցին>>: Նա պատմական համրեց Դալարիկ համայնքի Սբ. Վարդան եկեղեցու օծումը, որը Բաղրամյանի տարածաշրջանում լինելու է առաջին հոգևոր տունը:

Օրվա առթիվ շնորհավորելով ներկաներին՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց եկեղեցու դերը Դալարիկ համայնքի և հարակից համայնքների կյանքում` նշելով, որ ժողովուրդն այդպիսով կունենա իր սրբատեղին, որն իր շուրջը կհամախմբի տարածաշրջանի հավատավոր բնակչությանը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10