Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց Պարսկաստանից ժամանած մարզիկների` Կարատե-դո ասոցացիայի նախագահի գլխավորությամբ

28.09.2015

ՀՀ Արմավիր մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց Պարսկաստանից ժամանած մարզիկների` Կարատե-դո ասոցացիայի նախագահ Արարատ Թովմասյանի գլխավորությամբ:

Մարզիկները սեպտեմբերի 27-ին Երևանում մասնակցել են Ճապոնական մարտարվեստների հայկական ազգային ասոցացիայի Կարատե-դո միջազգային բաց առաջնությանը, որը տեղի է ունեցել մարզպետ Աշոտ Ղահրամանյանի բարձր հովանու ներքո: Առաջնությանն Իրանի հավաքականից բացի մասնակցություն են ունեցել Հայաստանի տարբեր մարզերից 150 մարզիկներ:

Կարատե-դո միջազգային բաց առաջնությունը կայացել է 35 կատեգորիայում: Մրցանակակիրներն արժանացել են 35 գավաթի և 120 մեդալի:

Ողջունելով հյուրերին` մարզպետը կարևորեց երկու պետությունների միջև դարերից եկող բարեկամական հարաբերությունները, որոնք իրենց դրսևորումն են ունենում տարբեր բնագավառներում, այդ թվում` սպորտում: Ա. Ղահրամանյանը մարզիկներին մաղթեց պահպանել մարտական ոգին և անել առավելագույնը՝ այսուհետ ավելի լավ արդյունքներ գրանցելու համար: Նա իր գոհունակությունը հայտնեց նաև Կարատե-դո ասոցացիայի նախագահին` առաջնությունը բարձր մակարդակով կազմակերպելու և իրականացնելու համար: 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10