Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանը Մրգաշատ համայնքում մասնակցեց Մաճառի տոնին

15.10.2015



Մրգաշատ համայնքը, չխախտելով տարիների ավանդույթը, հոկտեմբեր ամսի երկրորդ տասնօրյակում նշում է Մաճառի տոնը, որը խորհրդանշում է գյուղատնտեսական աշխատանքների բարեհջող ավարտը: Տոնը համայնքում նշանավորվում է առատ հյուրասիրությամբ, երգ ու պարով:
Տոնական օրը մրգաշատցիների, նրանց ուրախությունը կիսող հարյուրավոր հյուրերի հետ անցկացրեց նաև ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, ով շնորհավորելով բոլորին համայնքի համար տոնական դարձած միջոցառման կապակցությամբ` մասնավորոպես նշեց. <<Սիրելի մրգաշատցիներ, մարզի ազգաբնակչության, մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ անունից շնորհավորում եմ ձեզ Մաճառի տոնի առթիվ՝ ցանկանալով, որ ձեր քրտինքով ստեղծած նյութական բարիքներն օգտագործեք ձեր բարօրության համար:
Այս տարի մեր գյուղացին հիանալի բերք է աճեցրել, հատկապես՝ խաղող: Եվ այսօր իշխանության աջակցությամբ արվում է հնարավորը` ստացված բերքն ամբողջությամբ մթերելու համար>>:
Այնուհետև մարզպետը համայնքապետ Գևորգ Դանիելյանի ուղեկցությամբ մոտեցավ համայնքի կենտրոնում բացված սեղաններին, համտեսեց մրգաշատցի հողագործի ստեղծած բարիքները և բարեմաղթանքի խոսքեր հղեց:
Տոնակատարությունը համայնքում կշարունակվի մինչ ուշ երեկո,իսկ տոնական բարձր տրամադրությունը կշարունակեն ապահովել աշուղական խմբերը և “Մրգաշատ” պարային անսամբլը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10