Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզկենտրոնում մեծ հանդիսավորությամբ ընդունեցին 1-ին բանակային կորպուսում ծառայություն անցնող Արմավիրի մարզի զինծառայողներին

29.10.2015



ՀՀ Պաշտպանության նախարարության և Արմավիրի մարզային իշխանության համատեղ նախաձեռնությամբ այսօր 1-ին բանակային կորպուսի Արմավիրի մարզի 31 լավագույն զինծառայողներ հնարավորություն ունեցան հանդիպելու իրենց հարազատներին և հրամարատարության կողմից 5-օրյա հանգստի իրավունք ստացան:

Սպասված հանդիպումը տեղի ունեցավ Արմավիրի մշակույթի տանը, ուր զինծառայողների և նրանց հարազատների հետ օրվա ուրախությունը կիսեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տիգրան Փարվանյանը, ՊՆ և ԶՈՒ բարձրաստիճան սպաներ:

Ողջունելով ներկաներին` ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ նմանատիպ միջոցառումներն ավանդույթ են դարձել և խոսում են բանակ-ժողովուրդ կապի ամրության մասին, որի վառ ապացույցն է նաև օրեր առաջ 3-րդ բանակային կորպուսի Արմավիրի մարզի զինծառայողների ընդունելությունը:

Նա ցանկություն հայտնեց, որ զինվորները ծառայեն խաղաղ պայմաններում, իսկ հրամանատարները նրանց վերաբերվեն որպես սեփական զավակների` ապրելով նրանց հոգսերով ու խնդիրներով. <<Հարգարժան հրամանատարներ, սիրելի զինվորներ, ցանկանում եմ, որ մշտապես ձեր դիրքերում լինեք և մեր պետությունը այնքան հզորանա, որ հաղթահարի բոլոր մարտահրավերները>>:

Մարզպետն իր երախտագիտությունը հայտնեց նաև զինծառայողների ծնողներին` ցանկանալով, որ նրանց զավակները պատվով կատարեն իրենց պարտքը հայրենիքի հանդեպ և փառքով տուն վերադառնան:

Օրվա առթիվ ներկաններին ողջունեց նաև ՊՆ 1-ին բանակային կորպուսի հրամանատարը` զինվորներին և նրանց ծնողներին հանձնելով շնորհակալագրեր և պարգևներ:

Միջոցառում անփոփվեց Արմավիրի մարզի տարբեր մշակութային խմբերի և անհատ կատարողների ելույթներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28