Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՌԴ Յարոսլավի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

02.11.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՌԴ Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովի գլխավորած պատվիրակությանը, որն Հայաստանում է հայ-ռուսական միջտարածաշրջանային ֆորումին մասնակցելու նպատակով: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ Արմավիրի մարզպետի տեղակալները և մարզպետարանի աշխատակազմի ղեկավարը:

Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը կարևորեց կողմերի միջև դեռևս 2008 թվականից ձևավորված փոխգործակցությունը` հույս հայտնելով, որ նահանգապետի այցը կնպաստի վերանայել համագործակցության հնարավորությունները և հանդես գալ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող նոր առաջարկություններով:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Յարոսլավի նահանգապետ Սերգեյ Յաստրեբովը ներկայացրեց իր ղեկավարած նահանգի արտադրական հնարավորությունները, տնտեսական զարգացմանն ուղղված քայլերը` միաժամանակ պատրաստակամություն հայտնելով վերսկսելու փոխգործակցությունը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ: Իսկ հանդիպման ավարտին նահանգապետ Սերգեյ Յաստրեբովը մարզպետ Աշոտ Ղահրամանյանին նվիրեց Յարոսլավ նահանգի պատմությունը ներկայացնող բազմահատորյակ և հրավիրեց այցելելու Յարոսլավ:

Հավելենք, որ Արմավիրի մարզ կատարած այցի շրջանակում պատվիրակությունը եղել է <<ԻՄՊԵՐԻԱԼ-ՏՈՒՐ>> ՍՊԸ-ում, <<ՄԱՊ>> ՓԲԸ-ում, «ԲԻԳԱ» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկությունում, ինչպես նաև Սարդարապատի հուշահամալիր, Հայոց ազգագրության թանգարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 11:54:40