Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը մասնակցեց «Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնի բացմանը

06.11.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Էջմիածին քաղաքում մասնակցեց «Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնի բացմանը: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի և կենտրոնի տնօրեն Վիկտորյա Պողոսյանի ուղեկցությամբ մարզպետը շրջեց նորագույն բժշկական սարքավորումներով հագեցած հաստատությունում, ծանոթացավ սեղծված պայմաններին:

Կարևորելով «Մաստեր Ֆարմ» առողջության կենտրոնի բացումը և մատուցվող ծառայությունների բարձր որակով իրականացումը՝ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ այն կնպաստի Էջմիածին քաղաքում ատամնաբուժության զարգացմանը և կարճ ժամանակահատվածում մեծ հեղինակություն ձեռք կբերի բնակչության շրջանում:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10