Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի մարզիկներին` նախագահի գլխավորությամբ

16.11.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի մարզիկներին` նախագահ Կամսար Ավետիսյանի գլխավորությամբ:

Ողջունելով «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի գործունեությունը և ունեցած հաջողությունները`մարզպետը պատրաստակամություն հայտնեց մշտական աջակցություն ցուցաբերել նրանց հետագա ծրագրերին: Նա վստահեցրեց, որ ԻԻՀ Արևմտյան Ատրպատականի նահանգի ֆիզիկական կուլտուրայի գլխավոր վարչության և ՀՀ Արմավիրի մարզպետարանի միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում առաջիկայում կնախաձեռնի կարատեի ասոցացիայի այցն Արևմտյան Ատրպատական:

Ներկայացնելով ասոցացիայի հիմնական հաջողությունները` Կամսար Ավետիսյանն ընդգծեց, որ Արմավիրի մարզը նշված սպորտաձևում շատ ամուր հիմքերի վրա է և հավաստիացրեց, որ ամենամեծ հաղթանակները դեռ առջևում են:

Նշենք, որ «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիան իր 16-ամյա գործունեության ընթացում ունեցել է և Հայաստանի, և աշխարհի ու միջազգային առաջնությունների բազմակի հաղթողներ և մրցանակակիրներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10