Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Կայացավ «Կոմեդի շոու» տարածաշրջանային համադպրոցական մրցույթը

20.11.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի հովանու ներքո Արմավիրի մշակույթի տանն այսօր կայացավ մարզի երեք տարածաշրջաններն ընդգրկող համադպրոցական 1-ին «Կոմեդի շոուն»:

Մրցույթին մասնակցում էին Արմավիրի, Վաղարշապատի և Բաղրամյանի տարածաշրջաններից ընտրված 6 դպրոցներ. յուրաքանչյուր տարածաշրջանից 2 դպրոց, 1-ական թիմով:

Թիմերի ելույթները 1- 5 միավորով գնահատվեց ժյուրիի կողմից: Ժյուրիի գնահատմամբ 1-ից 3-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրեցին Ջանֆիդայի «Ջանֆիդ սթայլ», Ակնալճի «Խուճուճիկներ» և Քարակերտի «Նոր սերունդ» թիմերը: Հաղթող թիմերին մարզպետի կողմից հանձնվեցին խրախուսական մրցանակներ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10