Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ նախագահի կողմից Սուրեն Կարապետյանին հանձնվեց «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ

03.12.2015

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր ՌԴ Պսկովի համերկրացիների սոցիալական օգնության «Մաշտոց» հայկական կազմակերպության նախագահ Ռադիկ Գինոսյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Հայրենական մեծ պատերազմի վետերան, Արմավիրի վետերանների միության պատվավոր անդամ Սուրեն Կարապետյանին հանձնեց «1941-1945 թվականների Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակ» հոբելյանական մեդալ:

Սուրեն Կարապետյանին հաղթանակի 70-ամյակին նվիրված հոբելյանական մեդալ հանձնվեց նաև Պսկովի մարզպետարանի կողմից, իսկ մարզի վետերանների խորհրդի նախագահի կողմից փոխանցվեց շնորհակալագիր` Մեծ հայրենականին մասնակցելու և հաղթանակին հասնելու գործում ունեցած կարևոր ներդրման համար:

Հիշարժան օրը Սուրեն Կարապետյանի հետ կիսեցին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի վետերանների խորհրդի նախագահ Յուրի Ալավերդյանը, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հարազատներ ու մտերիմներ:

Իր հանդեպ դրսևորած վերաբերմունքի համար շնորհակալություն հայտնելով ռուս ժողովրդին և նրա առաջնորդին` Սուրեն Կարապետյանն իրեն համարեց ոչ թե պատերազմի, այլ հանուն խաղաղության համար տարվող պայքարի վետերան. «Ջերմ խոսքերով զինվորի երդման, ռուս ընկերոջ հետ ձուլված միաբան, որպես ալմաստից կերտած կուռ վահան` գնացինք, եղանք երկրին պահապան: Սիրեք ընկերոջը, պահեք երկիրը և խաղաղության փառքը»:

Շնորհավորելով Սուրեն Կարապետյանին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրան մաղթեց երկար տարիների կյանք` ասելով, որ նա վաստակել է փառքով ապրելու պատիվը: «Տարիների հեռվից գնահատելով մեր պապերի ու հայրերի սխրանքը հանուն խաղաղության` այսօր վստահորեն կարող ենք ասել, որ իրենց որդիներն ու թոռներն են շարունակում իրենց գործը: Մեր զինված ուժերը, մեր զինվորները պատվով պահպանում են մեր հայրենիքի սահմանները… Տա Աստված, որ մեր երկիրն այնքան հզորանա, որ ոչ մի պետություն չցանկանա մեզ հետ պատերազմել», - իր խոսքում նշեց մարզպետը:

Սփյուռքում հայապահպան ակտիվ գործունեության և Արմավիրի մարզի հետ սերտ համագործակցության համար Պսկովի համերկրացիների սոցիալական օգնության «Մաշտոց» հայկական կազմակերպության նախագահ Ռադիկ Գինոսյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց պատվոգրով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10