Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՌԴ Վոլոգոդայի նահանգապետի առաջին տեղակալին

08.12.2015

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՌԴ Վոլոգոդայի նահանգապետի առաջին տեղակալ Ալեքսեյ Շեռլիգինի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին նահանգապետարանի արտաքին տնտեսական կապերի վարչության պետը և նահանգապետի օգնականը: Հանդիպմանը ներկա էին նաև Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Փառանձեմ Կարապետյանը և աշխատակազմի տարբեր ոլորտների պատասխանատուներ:

Ալեքսեյ Շեռլիգինը ներկայացրեց Վոլոգոդա նահանգի տնտեսական, արտադրական և ներդրումային հնարավորությունները, որին հաջորդեց կողմերի քննարկումը ՀՀ Արմավիրի մարզի և ՌԴ Վոլոգոդայի նահանգի միջև առևտրատնտեսական, գյուղատնտեսական, հումանիտար և տնտեսական ոլորտներում փոխգործակցության հաստատման հետ կապված հարցերի շուրջ:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց նշված ծրագրերի իրականացման համար ստեղծել աշխատանքային խումբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 17:02:10