Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ամանորյա նվերներ` Հայրենական մեծ պատերազմի վետերանին
24.12.2015
Ամանորին ընդառաջ ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը Հայկավան համայնքի ղեկավարի ուղեկցությամբ այսօր այցելեց համայնքում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետերան, 96-ամյա Սրապիոն Պողոսյանին:
Մեծ հայրենականի վետերանին շնորհավորելով գալիք տոների կապակցությամբ և փոխանցելով ամանորյա նվերներ` մարզպետը նրան մաղթեց քաջառողջություն, երկարակեցություն և տոկունություն` նշելով, որ նման մարդիկ, որոնք բազում սխրանքներ են գործել հայրենիքի հանդեպ` չսպասելով փոխհատուցման, միայն հարգանքի են արժանի:
Սրապիոն Պողոսյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանին` ցուցաբերած ջերմ վերաբերմունքի համար` աշխարհին մաղթելով խաղաղություն և նորանոր հաջողություններ` հայրենի երկրին:
Հավելենք, որ նման վերաբերմունքի կարժանանան Հայրենական մեծ պատերազմի մասնակից մարզի մյուս 24 վետերանները ևս: