Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետը ներկա գտնվեց Հայկավան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառմանը

24.12.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ներկա գտնվեց Հայկավան համայնքի միջնակարգ դպրոցում կազմակերպված ամանորյա միջոցառմանը, որին ներկա էին նաև համայնքի ղեկավարը, կրթության ոլորտի պատասխանատուներ, մեծ թվով հյուրեր և հայկավանցիներ:

Տոնական միջոցառման շրջանակներում կրթօջախի տարբեր դասարաններ ներկայացնող աշակերտներն իրենց ելույթներով մեծ ուրախություն և տոնական բարձր տրամադրություն հաղորդեցին ներկաներին:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Տարին ավարտվում է, և մի քանի օրից 2015 թվականը պատմություն կդառնա: 2016 թվականի հետ կապված մեր երկիրը, մեր ժողովուրդը մեծ ծրագրեր ունի: Ես համոզված եմ, որ անցնող տարում առկա դժվարություններն ու խնդիրները հաջորդ տարի ազգովի հաղթահարելու ենք:

Լինելով կիսապատերազմական վիճակում` մեր երկրի նախագահը և կառավարությունը ամեն ինչ անում են, որպեսզի առկա խնդիրներին աստիճանական լուծում տան:

Պատմությունը ցույց է տալիս, որ երբ միասնական ենք, բոլոր դժվարությունները հաղթահարում ենք և հաղթանակած ենք դուրս գալիս բոլոր իրավիճակներից: Ցանկանում եմ, որ 2016 թվականին և հաջորդող տարիներին միասնաբար կարողանանք հաղթահարել բոլոր դժվարությունները և Ձեզ հետ միասին կերտենք այն երկիրը, որտեղ ցանկանում ենք ապրեն մեր երեխաները, մեր թոռները, մեր հետագա սերունդները:

Շնորհավորում եմ բոլորիդ գալիք 2016 թվականի կապակցությամբ և մաղթում եմ, որ Ձեր բոլորի օջախներում առողջություն, երջանկություն և հաջողություն լինի: Թող Ձեր բոլոր իղձերը 2016 թվականին իրականություն դառնան: Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ»:

Ամանորյա միջոցառման մասնակիցներին իրեց բարեմաղթանքի խոսքերը հղեցին նաև Հայկավան համայնքի ղեկավարը և դպրոցի տնօրենը` ուրախ նոր տարի և նորանոր հաջողություններ մաղթելով բոլորին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:47