Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց երկկողմանի ծնողազուրկ երեխաներին

25.12.2015



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց մարզի երկկողմանի ծնողազուրկ 24 երեխայի`  խնամակալների հետ միասին: Ընդունելությանը նեկա էին նաև փոխմարզպետներ Լարիսա Մուրադյանը, Մովսես Քարտաշյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ասթինե Ապիտոնյանը:

Ողջունելով ներկաներին և բարեմաղթանքի խոսքեր հղելով գալիք նոր տարվա կապակցությամբ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց. «Գիտեմ, որ բոլորդ էլ դժվարություններ ու խնդիրներ ունեք: Եվ մենք ցանկանում ենք մեր հնարավորության սահմաններում մեղմել ձեր հոգսերը:

Աստծո կամոք թող մեր երկիրն էլ ավելի հզորանա, ամրապնդվի, մեր իշխանությունների ջանքերն արդարացվեն և ունենանք այն պետությունը, որտեղ փառք ու պատվով կապրեն մեր երեխաները, թոռները:

Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ գալիք Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Ձեզ ցանկանում եմ քաջառողջություն, ընտանեկան երջանկություն: Այն ջերմությունը, որ դուք տալիս եք այս փոքրիկներին, թող Աստված փոխհատուցի նույնությամբ, և դուք կարողանաք հասցնել նրանց իրենց նպատակներին` ուրախանալով նրանց հաջողությամբ ու երջանկությամբ»:

Այնուհետև մարզպետը երեխաներին հանձնեց դրամական պարգևներ` վստահեցնելով, որ գալիք տարում նրանք շարունակելու են գնտնվել մարզպետարանի մշտական ուշադրության կենտրոնում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25