Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետարանում տեղի ունեցավ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծի քննարկում

12.01.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր Գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ <<Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին>> ՀՀ օրենքի համաձայն կազմակերպվել էր <<Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարությունը և Հայաստանի Հանրապետության գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության կատարումն ապահովող միջոցա¬ռումների ցանկը հաստատելու մասին>> հիմնադրութային փաստաթղթի նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ հանրային քննարկում:

Քննարկմանը մասնակցում էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, Գյուղատնտեսության և Բնապահպանության նախարարությունների և մարզպետարանի աշխատակազմի ոլորտը ներկայացնող պատասխանատուներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ԳՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրերի վարչության պետ Հրաչյա Ծպնեցյանը ներկայացրեց ծրագրային փաստաթղթի նախագծի հիմնական դրույթները, խոսեց նախատեսվող աշխատանքների  մասին, ապա պարզաբանեց հարցադրումները և պատասխանեց հնչեցված հարցերին: Եղան նաև առաջարկություններ, որոնք, բանախոսի հավաստմամբ, տեղ կգտնեն հիմնական փաստաթղթում:

Նման առաջարկությամբ հանդես եկավ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` ասելով, որ գյուղի և գյուղատնտեսության 2015-2025 թվականների կայուն զարգացման ռազմավարության նախագծում անպայման պետք է հաշվի առնել մարզերի առանձնահատկությունները և հատկապես մեծ ուշադրություն դարձնել գյուղմթերքի իրացման գործընթացին առնչվող հարցերին:

Ամփոփելով քննարկումը` նա հույս հայտնեց, որ ծրագրի իրականացումը դրական ազդեցություն կունենա ոլորտի զարգացման և շրջակա միջավայրի վրա:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:47