Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տեղի ունեցավ ՀՀ ՏԿԱԻ նախարարության փրկարար ծառայության Արմավիրի մարզային փրկարարական վարչության 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը

14.01.2016

Այսօր ՀՀ Արմավիրի մարզպետարանում տեղի ունեցավ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների (ՏԿԱԻ) նախարարության փրկարար ծառայության (ՓԾ) Արմավիրի մարզային փրկարարական վարչության (ՄՓՎ) 2015թ. գործունեության ամփոփման հաշվետու նիստը, որը վարում էր մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ ՏԿԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը, ՀՀ ՏԿԱԻՆ աշխատակազմի ղեկավար Համլետ Հակոբյանը, ՏԿԱԻ նախարարության ՓԾ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը, ոլորտի մեծ թվով պատասխանատուներ և համայնքապետեր:

Հիմնական զեկույցով հանդես եկավ ՏԿԱԻ նախարարության ՓԾ Արմավիրի ՄՓՎ պետ, փ/ծ գնդապետ Արմեն Ամիրջանյանը` մասնավորապես ընդգծելով, որ իր ղեկվարած կառույցի գործունեությունը հաշվետու ժամանակահատվածում հիմնականում ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործմանը և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրականացմանը:

Ըստ զեկուցողի` Արմավիրի ՄՓՎ 2015թ. հիմնական միջոցառումների պլանով նախատեսված միջոցառումները կատարվել են ամբողջությամբ:
Ա. Ամիրջանյանի խոսքով` 2015թ. ընթացքում մարզում 2014թ. համեմատությամբ գրանցված տեխնածին արտակարգ դեպքերի քանակը աճել է 81-ով: Նշվեց, որ հաշվետու տարում ՄՓՎ ստորաբաժանումներն արձագանքել են հրդեհի 308, ճանապարհատրանսպորտային պատահարների 44, թունավորումների 302, պայթյունի 1, դիակի դուրս բերման 3, ականի հայտնաբերման 4 դեպքերի, ինչպես նաև 512 կենցաղային և այլ դեպքերի:

Նրա տեղեկացմամբ` հաշվետու ժամանակահատվածում մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ նախապատրաստման ուղղությամբ պլանավորվել և անցկացվել են շտաբային ուսումնավարժություններ և օբյեկտային վարժանքներ, որոնք ընդգրկել են ինչպես քաղաքացիական պաշտպանության և բնակչության պաշտպանության ոլորտների հիմնահարցերը, այնպես էլ մարզի բնակչության պաշտպանության համակարգի օպերատիվ պատրաստականության ապահովման խնդիրները:

Միաժամանակ տեղեկացվեց, որ 2015թ-ի ընթացքում քաղաքացիական պաշտպանության համակարգի կատարելագործման նպատակով ՄՓՎ կողմից ցուցաբերվել է մեթոդական օգնություն մարզի համայնքների, կազմակերպությունների քաղաքացիական պաշտպանության պլանների և պլան-ժամանակացույցերի ճշգրտման ուղղությամբ:

Ա. Ամիրջանյանն իր զեկույցում անդրադարձավ նաև փրկարարական ուժերի պատրաստականության բարձրացման, անձնակազմի կառավարման և իրավական ապահովման ուղղությամբ իրականացված աշխատանքներին:

Ամփոփելով զեկույցը` նա առաջարկեց 2015-ին վարչության գործնեությունը նպատակաուղղել արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության և քաղաքացիական պաշտպանության բնագավառներում մարզի վարչական տարածքում գործող հիմնարկ-ձեռնարկությունների և տեղական ինքնակառավարման մարմինների գործնեության բարելավմանը, ղեկավար կազմի և ՔՊ մասնագետների պատրաստվածության բարձրացմանը:

Ամփոփ հաշվետվություններով հանդես եկան նաև ՀՀ ՏԿԱԻՆ Արմավիրի մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության և ՏԱՏ տեխնիկական բաժանմունքի պետերը, «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն» ՊՈԱԿ-ի, ինչպես նաև «Մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» և «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ների Արմավիրի մասնաճյուղերի տնօրենները:

Նիստն ամփոփեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը՝ ասելով. «Բոլորս շատ լավ հասկանում և պատկերացնում ենք, որ փրկարար ծառայության գործունեությունը կարևոր է մեր երկրի, մեր մարզի, յուրաքանչյուր համայնքի համար: Որքան մենք պատրաստված լինենք, այքան քիչ կլինեն մեր կորուստները արտակարգ իրավիճակներում»:

2015 թվականի Արմավիրի մարզի փրկարար ծառայության աշխատանքները մարզպետը գնահատեց ավելի քան բավարար և նշեց, որ այս տարի ավելի համախմբված պետք է աշխատել` բոլոր դժվարությունները պատվով հաղթահարելու համար. <<Բոլորս էլ գիտենք մեր հնարավորությունների սահմանը, ուղղակի մենք պետք է կարողանանք միասնական ուժերով և ունեցած միջոցներն արդյունավետ օգտագործելով անել հանարվորը, որպեսզի պատվով հաղթահարենք մեր առջև ծառացած խնդիրները>>:

Այնուհետև ծառայության ընթացքում ցուցաբերած մասնագիտական ունակությունների, ակտիվ կազմակերպչական գործունեության, անբասիր ու բարեխիղճ ծառայության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեցին Արմավիրի ՄՓՎ Վաղարշապատի ՀՓՋ հրամանատար, փ/ծ մայոր Հարություն Մխիթարյանը, Արմավիրի ՄՓՎ ՃԿԿ ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Գառնիկ Ղուկասյանը, Արմավիրի ՄՓՎ ՀՓՋխմբի պետ, փ/ծ լեյտենանտ Վանուշ Թումոյանը:

ՀՀ Արմավիրի մարզի Արմավիրի տարածաշրջանի հանրապետական և համայնքային նշանակության ճանապարհները ձյան առատ շերտից մաքրելու և տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ապահովելու գործում ցուցաբերած ակտիվ գործունեության համար մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից պարգևատրվեց նաև Արմավիրի «Ճանշինվարպետ» ՓԲԸ տնօրեն Արամայիս Դավթյանը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:13:59