Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` վերամշակող ընկերությունների պատասխանատուների մասնակցությամբ

19.01.2016



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր հանդիպեց մարզի վերամշակող ընկերությունների պատասխանատուների հետ`ոլորտում առկա ընթացիկ խնդիրները քննարկելու, դրանց լուծման համար հնարավոր ուղիներ գտնելու, ինչպես նաև վերջիններիս կողմից այս տարվա համար մթերվող պտուղ-բանջարեղենի նախնական ծավալները պարզելու նպատակով: Խորհրդակցությանը մասնակցում էին նաև փոխմարզպետ Դավիթ Սամսոնյանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը:

«Գյուղմթերքների արտադրությունը, դրանց իրացումը մեր մարզային տնտեսության զարգացման կարևորագույն ճյուղերից մեկն է, որտեղ առկա են բազում խնդիրներ, որոնք միասնական լուծում են պահանջում»,- իր խոսքում ընդգծեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` կոչ անելով ներկաներին միավորել ջանքերը և համատեղ աշխատանքներ իրականացնել:

Նա կարևորեց պայմանագրային հիմունքներով գյուցիական տնտեսությունների հետ աշխատելու հանգամանքը և այն, որ գյուղացին նախօրոք մթերող կազմակերպություններից տեղեկանա, թե ինչ քանակությամբ և ինչ պտուղ-բանջարեղեն արտադրի, որպեսզի կարողանա առանց խոչընդոտների կազմակերպել իրացման գործընթացը:

Մարզպետը ներկայացրեց նաև գյուղմթերքի և համապատասխան արտադրանքի արտահանման խթանմանն ուղղված մարզպետարանի ծրագրերը` պատրաստակամություն հայտնելով հնարավորության սահմաններում անել առավելագույնը` գյուղացու հոգսը թեթևացնելու և վերամշակող ընկերությունների համար արտադրանքի իրացման նոր շուկաներ գտնելու համար:

Վերամշակող ընկերությունների պատասխանատուները շնորհակալություն հայտնեցին հանդիպման կազմակերպման համար` միաժամանակ ներկայացնելով իրենց հիմնական խնդիրները, առաջընթացի հեռանկարները` դրանց լուծումն ու իրականացումը պայմանավորելով պետական աջակցությամբ և ճիշտ մասնագիտական մոտեցմամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:15:47