Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ավան վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Արմավիրի մարզ

22.01.2016

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի և մարզերի միջև ձևավորված համագործակցության ծրագրի շրջանակում Ավան վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են ՀՀ Արմավիրի մարզ: Փոխմարզպետ Լարիսա Մուրադյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության ուղղություններն ու հեռանկարները: 2016 թվականին նախանշված փոխայցելությունների վերաբերյալ հանդիպումներ են կայացել նաև մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններում:
Ավան վարչական շրջանի աշխատակազմի ներկայացուցիչները այցելել են Նալբանդյան գյուղում բնակվող Մնացականյանների սոցիալական ծանր պայմաններում հայտնված բազմազավակ ընտանիքին, տրամդրել նյութական, պարենային աջակցություն և խոհանոցային սպասք: 

 

Աղբյուրը ` Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 
և հասարակայնության հետ կապերի վարչություն

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-04 16:14:59