Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Քննարկվեցին մարզում բուսական մնացորդներից բիովառելիք ստանալու հնարավորությունները

08.02.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ այսօր հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին մարզում բուսական մնացորդներից բիովառելիք ստանալու հնարավորությունները:

Խորհրդակցությանը մասնակցում էին «Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոնի տնօրեն, «Բիոզանգվածային էներգիա» նախագծի հեղինակ Արամ Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի տեղական ինքնակառավարման և հանրապետտական գործադիր մարմինների հարցերվ վարչության պետ Արսեն Ղուկասյանը, գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Արթուր Այվազյանը և մեծ թվով համայնքապետեր:

Ներկայացնելով բուսական մնացորդներից բիովառելիք ստանալու հնարավորությունները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ բուսական ծագման ցանկացած բիոզանգված, այդ թվում` եղեգ, տերև, խոտ, մշակաբույսերի բուսական մնացորդներ, ծառերի ճյուղեր, մոլախոտային բուսականություն, փոքր-ինչ չորացնելուց հետո և հատուկ բրեկետավորման սարքի միջոցով սեղմվելու արդյունքում դառնում է փայտից ավելի մեծ խտություն ունեցող վառելանյութ, որի այրման ժամանակ անջատվող ջերմությունը հավասար է քարածուխին, էկոլոգիապես ավելի մաքուր է և այրումից հետո մնացորդները կարելի է օգտագործել որպես օրգանական պարարտանյութ:

Մարզպետն առաջարկեց համայնքապետերին բուսական թափոններից պինդ վառելիքային պելետների արտադրության կազմակերպման գործըևթացի վերաբերյալ մանրամասները հասանելի դարձնել գյուղացիների շրջանում և կազմակերպել բուսական մնացորդների խմբավորման և մշակության հանձնելու գործընթացը, որը գյուղացուն կբերի հավելյալ ֆինանսական միջոցներ և հնարավորություն կտա հոգալու ընթացիկ խնդիրները:

«Բարվա» ինովացիոն հետազոտական կենտրոնի տնօրեն, «Բիոզանգվածային էներգիա» նախագծի հեղինակ Արամ Վարդանյանն իր խոսքում նշեց, որ բիոզանգվածից ստացվող էկոլոգիապես մաքուր գազը կարող է հոգալ բոլորր էներգետիկ կարիքները` անհամեմատ մատչելի գներով: Ըստ նրա` 1 կգ պելետի այրման արդյունքում ստացվում է 5 ԿՎտ.ժ ջերմային էներգիա, որը 2-3 անգամ մատչելի է էներգիայի այլ աղբյուրներից:

Նա տեղեկացրեց, որ ընկերության կողմից ստեղծվել են բիոհումքի մշակման անհրաժեշտ սարքավորումները, որոնք հասանելի են բոլոր ցանկացողներին` տեղում արտադրություն կզմկերլինելու համար: Արամ Վարդանյանը նշեց, որ ընկերությունը համապատասխան գումարով պատրաստ է գյուղացուց գնելու անսահմանափակ քանակությամբ բուսական մնացորդներ` վառելիքային պելետների արտադրության կազմակերպման նպատակով:

Համայնքապետերն էլ իրենց հերթին պատրաստակամություն հայտնեցին աջակցելու և մասնակցություն ունենալու նախագծի իրագործմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25