Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունել է «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենին

17.02.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց «Հայջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Պատրիկ Լորենին: Հանդիպմանը ներկա էր նաև «Նոր Ակունք» ՓԲԸ-ի միջազգային գլխավոր տնօրենի տեղակալ Արտավազդ Թորոսյանը:

Հանդիպմանը հիմնականում քննարկվեցին ընկերության կողմից սպասարկվող համայնքներում ազգաբնակչությանը հուզող խնդիրները, ներկայացվեցին նաև 2015 թվականին իրականացված աշխատանքներն ու ընթացիկ տարվա անելիքները:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, կարևորելով Արմավիր քաղաքում և հարակից մի շարք համայնքներում իրականացված և նախատեսվող վերականգնողական աշխատանքները, նշեց, որ դրանք իսկապես կնպաստեն ջրամատակարարման որակի բարձրացմանը:

Պատրիկ Լորենն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց մարզպետին ոլորտում ազգաբնակչությանը հուզող հարցերին միշտ ականջալուր լինելու և առկա խնդիրներին համատեղ լուծում գտնելու համար` վստահեցնելով, որ ընկերությունը հնարավորության սահմաններում պատրաստ է անել առավելագույնը` ջրամատակարարման որակը բարելավվելու և բնակչության սպասարկումը բարձր մակարդակով իրականացնելու համար:

Հավելենք, որ մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունել է նաև «Վեոլիա» ընկերության հայաստանյան ներկայացուցչության ղեկավարին: Հանդիպման ընթացքում քննարկվել է ջրամատակարարման ու ջրահեռացման ոլորտում կազմակերպության մեծ փորձը և կարևորվել է տեղական իշխանությունների հետ համագործակցված աշխատանքը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-07-03 17:37:25