Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծ պահքի միջինքի արարողությանը նվիրված միջոցառում` Թաիրովի միջնակարգ դպրոցում

02.03.2016



ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Թաիրովի միջնակարգ դպրոցում մասնակցեց Մեծ պահքի միջինքի արարողությանը նվիրված միջոցառմանը, որին ներկա էին նաև Փարաքար համայնքի ղեկավար Սամվել Վարդանյանը, մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը:

Միջոցառման մասնակիցներին դպրոցում դիմավորեցին աղ ու հացով, երգ ու պարով: Օրվա առթիվ հյուրերը ներկա գտնվեցին տարրական դասարանների աշակերտների մասնակցությամբ «Կարմիր գաթա» հեքիաթի բեմականացմանը, որին հաջորդեց միջին դասարանների աշակերտների կողմից օրվա խորհուրդը ներկայացնող միջինքի բացատրությունը:

Այնուհետև դպրոցի տնօրեն Մարինե Բաղումյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շրջեց դասասենյակներում, զրուցեց ուսուցիչների և աշակերտների հետ, հետաքրքրվեց ուսումնական գործընթացով:

Մեծ պահքի միջինքի արարողությանը նվիրված միջոցառումն ավարտվեց դպրոցի դահլիճում, որտեղ տանտիրոջ իրավունքով դպրոցի տնօրենը կտրեց գաթան և հյուրասիրեց բոլոր ներկաներին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16