Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ամփոփվեցին դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլի արդյունքները

10.03.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի՝ 19.02.2016թ. N23 որոշման համաձայն ստեղծվել է ՀՀ Արմավիրի մարզի 2015-2016 ուսումնական տարվա դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլի կազմկոմիտե, առարկայական հանձնաժողովներ, ինչպես նաև օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերի անցկացման ժամանակացույցը:

2016 թվականի փետրվարի 3-18-ը Արմավիրի թիվ 6, Վաղարշապատի թիվ 3 հիմնական և Մյասնիկյանի միջնակարգ դպրոցներում անցկացվել է դպրոցականների 2015-2016 ուսումնական տարվա առարկայական օլիմպիադաների տարածքային փուլը: 16 առարկաներից իրենց գիտելիքները փորձել են 2015 թվականի դեկտեմբեր ամսին տեղի ունեցած օլիմպիադայի դպրոցական փուլում հաղթող ճանաչված աշակերտները:

ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից սահմանված կարգի համաձայն` մաթեմատիկա, ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, ինֆորմատիկա, աստղագիտություն և աշխարհագրություն առարկաների հայտագրումը կատարվել է օնլայն տարբերակով:

Նշված 7 առարկաներից դպրոցականների օլիմպիադայի օնլայն տարբերակին մասնակցելու համար Արմավիրի մարզից հայտագրվել է 3179 աշակերտ: Հայոց լեզու, ռուսաց լեզու, օտար լեզուներ, պատմություն, հայ գրականություն, հայոց եկեղեցու պատմություն և ՆԶՊ առարկաներից տարածքային փուլին մասնակցել է 1391 աշակերտ:

Տարածքային փուլը հաղթահարած 120 դպրոցի 629 աշակերտ հնարավորություն է ստացել մասնակցելու փետրվարի 20-ից մարտի 9-ը անցկացվող դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին:

Մարզային փուլի արդյունքներն ամփոփվել են առարկայական հանձնաժողովների կողմից, որի արդյունքում 98 աշակերտ երաշխավորվել է մասնակցելու դպրոցականների 2016 թվականի առարկայական օլիմպիադայի հանրապետական փուլին:
Հանրապետական փուլը կմեկնարկվի մարտի 13-ից:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46