Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պարգևատրվեցին Ուկրաինայի ազատագրմանը մասնակցած Հայրենական պատերազմի վետերանները

24.03.2016

Ուկրաինայի ազատագրման 70-ամյակի կապակցությամբ Հայրենական մեծ պատերազմի Արմավիրի տարածաշրջանի վետերաններն այսօր ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի մոտ տեղի ունեցած ընդունելությանը պարգևատրվեցին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հոբելյանական հուշամեդալով:

 Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ, գնդապետ Սիմոն Եսայանը, Պատերազմի վետերանների և Հայաստանի զինված ուժերի կոմիտեի նախագահ, հայտնի հետախույզ, ճակատային զինվոր և հասարակական գործիչ, գնդապետ Պետրոս Պետրոսյանը և Արմավիրի վետերանների միության նախագահ Յուրա Ալավերդյանը:

Ողջունելով պարգևատրվող գործընկերներին` ՀՀ վետերանների միավորման խորհրդի նախագահ Սիմոն Եսայանը նշեց, որ հայ ժողովուրդը բավականին մեծ ներդրում ունի Մեծ հայրենականում ֆաշիզմի դեմ տարած փայլուն հաղթանակի գործում. «Չի եղել մի կարևոր ռազմաճակատ, որտեղ չլինեին հայազգի հրամանատարական կազմից ներկայացուցիչներ»: Նրա խոսքով` միայն Ուկրաինայի ազատագրմանը մասնակցել է 80 հազար հայազգի զինվոր, որոնցից շատերի անունները Ուկրաինայի պատմության մեջ գրվել են ոսկե տառերով:

Շնորհավորելով վետերաններին արժանացած բարձր պարգևի համար և փոխանցելով հոբելյանական հուշամեդալները` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց մաղթեց քաջառողջություն, երկարակեցություն և տոկունություն` նշելով, որ նման մարդիկ, ովքեր բազում սխրանքներ են գործել հայրենիքի հանդեպ` չսպասելով փոխհատուցման, միայն հարգանքի ու գնահատանքի են արժանի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16