Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետն ընդունեց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամներին

29.03.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՀՀ գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի անդամներին` Աշխատանքի և սոցիալական հարցերով փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանին, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի օպերատի վարչության ավագ սպա, փոխգնդապետ Սամվել Ասատրյանին: Հանդիպմանը ներկա էր նաև մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության հարցերով վարչության պետ Հովհաննես Հարությունյանը:

Ողջունելով հանձնաժողովի անդամներին` մարզպետը նշեց, որ նրանց գործունեությունն ունի մեծ նշանակություն, տարիներ ընթացքում նկատելի են ձեռքբերումները, որոնք կարող են նոր հաջողություններ ունենալու համար դրական հիմք հանդիսանալ: Նա կարևորեց գերիների, պատանդների և անհայտ կորածների ընտանիքների հետ հանձնաժողովի կողմից տարվող աշխատանքները, պարբերական բնույթ կրող հանդիպումները և նրանց շրջանում իրականացվող սոցիալական ծրագրերը:

«Հանուն հայրենիքի իրենց կյանքը վտանգած մեր զինվորները և նրանց ընտանիքները պետք է միշտ զգան պետության աջակցությունը և դրական վերաբերմունքը պետական բոլոր օղակների կողմից»,- իր խոսքում նշեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը` այդ համատեքստում ներկայացնելով Արմավիրի մարզպետարանի կողմից իրականացվող աջակցության ծրագրերն ու ձեռնարկները:

Հանձնաժողովականներն այնուհետև հանդիպեցին գերիների, պատանդների և անհայտ կորածների ընտանիքների անդամների հետ: Հանդիպմանը ներկա գտնվեցին նաև Արմավիրի զինվորական կոմիսարը և Ռազմական բժիշկների ասոցացիայի ներկայացուցիչները: Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացող հարցեր, անդրադարձ եղավ նաև նախատեսվող ծրագրերին, առաջիկա անելիքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-13 17:53:46