Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Աշոտ Ղահրամանյանը մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց նորանշանակ փոխմարզպետին
01.04.2016
ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Արմավիրի մարզպետի նորանշանակ տեղակալ Գագիկ Գաբրիելյանին:
Շնորհավորելով Գագիկ Գաբրիելյանին և հաջողություններ մաղթելով նոր աշխատանքում` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը վստահություն հայտնեց, որ համատեղ աշխատանքն արդյունավետ կլինի և միասնական ուժերով լուծում կտրվի առկա հարցերին:
Շնորհակալություն հայտնելով դրական վերաբերմունքի համար` Գագիկ Գաբրիելյանը նշեց, որ կարդարացնի իր հանդեպ ունեցած սպասումները: