Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Արմավիրի մարզն օգնություն է ուղարկել Արցախ
08.04.2016
ՀՀ Արմավիր մարզի դպրոցականների կազմակերպած օգնությունն այսօր կհասնի Լեռնային Ղարաբաղ: Օգնությունը հիմնականում չոր սննդի, քաղցրավենիքի, դեղորայքի, հագուստի, ծխախոտի տեսքով է: Աշակերտների հավաքած օգնության տուփերում իրենց հոգին է դրված, նրանց նամակները ոչ միայն տուփերի մեջ են, այլև փակցաված են արկղերի ու փաթեթների վրա, որով իրենց ոգեղեն աջակցությունն ու զորակցությունն են բերում զինվորին:
Մարզի երեք տարածաշրջանի դպրոցների աշակերտների կողմից իրականացված այս ձեռնարկը վկայությունն է այն փաստի, որ մատաղ սերունդը ևս տոգորված է մեծ հայրենասիրությամբ և արժանի հետևորդն է իր պապերի ու հայրերի:
Մեծամոր քաղաքում դպրոցականների երթ է կազմակերպվել նաև դեպի Սուրբ Ղազար եկեղեցի, որտեղ մոմեր են վառվել և աղոթ բարձրացվել առ աստված՝ մեր զինվորների առողջության ու հաղթանակի համար:
Հավելենք, որ Արմավիրի մարզպետարանի կողմից էլ Արցախ են ուղարկվել վրաններ և էլեկտրական շարժիչներ (գեներատորներ):