Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանը մասնակցեց Սարդարապատի դպրոցում կազմակերպված միջոցառմանը

20.04.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր Սարդարապատ համայնքի միջնակարգ դպրոցում մասնակցեց Հայաստանում Գերմանիայի դեսպանի այցի կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:

2007 թվականից կրթօջախը համագործակցում է գերմանական տարբեր հաստատությունների հետ` Գյոթեի ինստիտուտ, Գերմաներեն լեզվի կենտրոն, Հալլե քաղաքի Ռայլի անվան դպրոց: 2009 թվականից մասնակցում է «Աշակերտների փոխանակում» ծրագրին, 2013 թվականից էլ դարձել է գերմաներեն լեզվի դիպլոմի դպրոց, և այդ ծրագրի շրջանակներում ունի Գերմանիայում սովորող ուսանողներ: Համագործակցության այս ժամանակահատվածում Սարդարապատի դպրոցի շուրջ 50 աշակերտ եղել է Գերմանիայում, ծանոթացել գերմանական մշակույթին և կենցաղին:

Դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանի ուղեկցությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանը և դեսպան Մաթիաս Քիեսլերը ծանոթացան կրթօջախի և նրա սաների տարիների հաջողությունները ներկայացնող վկայականներին, խոսեցին ձեռքբերումների և առաջիկա ծրագրերի մասին:

Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիեսլերին հյուրընկալելու կապակցությամբ կրթօջախում կազմակերպված ինքնատիպ միջոցառման ընթացքում աշակերտներն իրենց բողոքն ու խաղաղության կոչն արտահայտեցին պատերազմ հրահրող ազգերին` մինչ այդ մեկ րոպե լռությամբ հարգելով Արցախյան քառօյա պատերազմում զոհված քաջորդիների հիշատակը:

Ողջունելով ներկաներին` դեսպանը շնորհահակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար`նշելով, որ մեծապես տպավորված է այն ամենով, ինչ տեսել է բեմում: Նա խորը ցավ արտահայտեց վերջին օրերին Արցախում տեղի ունեցած դեպքերի առնչությամբ` իր ապրումակցումը հայտնելով վիրավոր զինվորներին և վշտակցությունը` զոհվածների ընտանիքներին` հույս հայտնելով, որ կհաջողվի վերահաստատել զինադադարը հակամարտության գոտում, և կրկին խաղաղություն կտիրի տարածաշրջանում:

Իր ողջույնը փոխանցելով ներկաներին և կարևորելով դեսպանի այցը կրթօջախ`մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ ցանկացած նմանատիպ այց իր դրական հետքն է թողնում և ուսուցչական կազմի, և աշակերտների վրա: Ի դեմս դեսպանի` նա իր երախտագիտությունը հայտնեց Գերմանիայի կառավարությանը` դպրոցին ցուցաբերած աջակցության և այն հաջողությունների համար, որոնց հասել են աշակերտներն այդ աջակցության շնորհիվ:

Խոսելով հայ ազգի բարձր մարդկային որակների, ազգային արժանապատվության և մեծ հայրենասիրության մասին` մարզպետն ընդգծեց, որ հայը խաղաղություն սիրող ազգ է, բայց հարկ եղած դեպքում գիտե պաշտպանել իր շահերը և պայքար մղել հանուն արդարության:

Միջոցառման հյուրերին, մասնակիցներին իր ողջույնի և երախտագիտության խոսքը փոխանցեց նաև դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը` Հայաստանը, հայ մարդը և հայի հոգևոր արժեքները ներկայացնող գրքեր նվիրելով դեսպան Մաթիաս Քիեսլերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16