Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՌԴ Վոլոգդայի նահանգապետը ապրիլի 24-ի կապակցությամբ հեռագիր է հղել մարզպետ Ա. Ղահրամանյանին

22.04.2016

ՌԴ Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովը Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ հեռագիր է հղել ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին, որում մասնավորապես ասված է. «Հարգելի Աշոտ Սարգսի, ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է, որը սգում ենք հայ ժողովրդի հետ միասին: Մենք խոնարհվում ենք նրանց քաջության և հերոսության առջև, ովքեր պայքարեցին և չուրացան իրենց հավատը:

Թող որ նոր սերունդները պահեն պատմության այդ սարսափելի էջերի հիշատակը, որպեսզի ողբերգությունն այլևս չկրկնվի:

Այսօր մենք պետք է լավատեսությամբ նայենք ապագային, խաղաղություն և բարեկամություն պահպանենք ազգերի միջև, հարգենք և զորավիգ լինենք միմյանց:

Հարգելի Աշոտ Սարգսի, Արմավիրի մարզի ողջ բնակչությանը և ամբողջ հայ ազգին ցանկանում եմ բարեկեցություն, խաղաղություն, կայունություն և բարգավաճում:

Հարգանքներով` Վոլոգդայի նահանգապետ Օ. Ա. Կուվշիննիկով»:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-10 16:54:16