Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց Վոլոգդայից ժամանած պատվիրակությանը

27.04.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց ՌԴ Վոլոգդայի նահանգից ժամանած պատվիրակությանը, որը գլխավորում էր մարզի առևտրատնտեսական զարգացման վարչության պետ Դիմիտրի Անտոնովը: Պատվիրակության կազմում էին Վոլոգդայի «Սպառողների միություն» հասարակական կամակերպության նախագահ Ինա Րեպինան, «Մակսի» առևտրական ցանցի կոմերցիոն տնօրեն Եվգենի Պագոդինը, «Հյուսիսային առևտրի տուն» ՍՊԸ-ի հիմնադիր Վյաչեսլավ Ցվետկովը, «Արսենալ Վին» ընկերության բաժնետեր Անատոլի Լոգունովը: Հանդիպմանը ներկա էին նաև փոխմարզպետներ Մովսես Քարտաշյանը, Գագիկ Գաբրիելյանը, մարզի արտադրական ձեռնարկությունների պատասխանատուները:

Պատվիրակությունն Արմավիրի մարզում է ապրիլի 7-ին ՀՀ կառավարությունում ՀՀ Արմավիրի մարզպետարանի և ՌԴ Վոլոգդայի մարզի կառավարության միջև Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և Վոլոգդայի նահանգապետ Օլեգ Կուվշիննիկովի կողմից ստորագրված առևտրատնտեսական, գիտատեխնիկական և հումանիտար համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում:

Ողջունելով պատվիրակության այցն Արմավիրի մարզ` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը հույս հայտնեց, որ կողմերին կհաջողվի փոխշահավետ համագործակցություն սկսել` ի նպաստ ձևավորված հարաբերությունների ամրապնդման և զարգացման. «Այցելելով գյուղմթերքի վերամշակմամբ զբաղվող ձեռնարկություններ` դուք հնարավորություն կունենաք տեղում ծանոթանալու նրանց հիմնական տեսականուն: Պայմանավորվածության ձեռք բերման դեպքում Արմավիրի արտադրողները կունենան արտահանման նոր շուկա, իսկ Վոլոգդայի բնակչությունը կօգտվի էկոլոգիապես մաքուր և համային բարձր հատկանիշներով գյուղմթերքի արտադրանքից»: Ամփոփելով իր խոսքը` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նշեց, որ սա կողմերի միջև կնքված համագործակցության համաձայնագրին հաջորդող առաջին գործնական քայլն է, որի արդյունքներն իրենց երկար սպասեցնել չեն տա:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար` Վոլոգդայի առևտրատնտեսական զարգացման վարչության պետ Դիմիտրի Անտոնովը խոսեց նահանգի առևտրային և արտադրական հնարավորությունների մասին, որոնք, ըստ նրա, կարևոր պայման կհանդիսանան փոխգործակցության համար: Նա ներկայացրեց նաև Վոլոգդայում իրացման պահանջարկ ունեցող սննդամթերքների ցանկը և սպառման հնարավորությունները` կարևորելով կողմերի միջև ձևավորված հարաբերություններին գործնական բնույթ հաղորդելը:

Այնուհետև պատվիրակության անդամները ծանոթացան մարզի արտադրական ձեռնարկությունների պատասխանատուների հետ, ինչպես նաև նրանց կողմից առաջարկվող տեսականուն, որին էլ հաջորդեց պատվիրակության այցը համապատասխան ձեռնարկություններ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-08 15:28:38