Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խորհրդակցություն` հանրակրթական դպրոցների տնօրենների մասնակցությամբ

04.05.2016

ՀՀ Արմավիրի մարզպետարանում այսօր տեղի ունեցավ մարզի հանրակրթական դպրոցների տնօրենների հերթական խորհրդակցությունը` գլխավորությամբ մարզպետ Աշոտ Ղահրամանյանի և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանի:

 

Ողջունելով ներկաներին` մարզպետ Աշոտ Ղահրամանյանը նրանց ուշադրությունը հրավիրեց ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Արցախից մարզ տեղափոխված շուրջ 66 դպրոցահասակ երեխաների ուսուցուման գործընթացը կազմակերպելու վրա` ընդգծելով, որ այդ երեխաները պետք է գտնվեն դպրոցի տնօրենի և ուսուցչական կազմի ամենօրյա ուշադրության և հոգատարության ներքո` իրենց զգալով ինչպես հայրենի դպրոցում: Անդրադարձ եղավ նաև մարզից հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված 6 զինծառայողների անունով համապատասխան համայնքների դպրոցներում ռազմագիտության դասասենյակների կամ դասարանների անվանակոչմանը:

Մարզպետն իր խոսքում տնօրեններին հորդորեց ուշադրություն դարձնել աշակերտների բացակայություններին և կարգապահությանը` կոչ անելով նույն ուժով ու եռանդով շարունակել իրենց աշխատանքները մինչև ուսումնական տարվա ավարտը: Նա ներկայացրեց նաև դպրոցաշինության ոլորտում նախատեսվող  և ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված առաջիկա ծրագրերը:

Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Գայանե Սայադյանը խոսեց պետական միասնական և ավարտական քննությունների նախապատրաստման և անցկացման մասին` միաժամանակ կոչ անելով ճիշտ ժամանակին քննությունների նախապատրաստական պարապմունքների  և քննությունների ժամանակացույցը փակցնել դպրոցում` համապատասխան վահանակին: Նա հորդորեց տնօրեններին զերծ մնալ վերջին զանգի կապակցությամբ տոնական միջոցառումների կազմակերպումից` փոխարենն ունենալ վերջին դաս` խուսափելով անցանկալի իրավիճակներից:

Խորհրդակցության ընթացքում Գայանե Սայադյանն անդրադարձավ նաև 2015-2016 ուսումնական տարվա ուսումնական պլանի կատարողականի ապահովմանը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28