Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

«Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից դրամական օգնություն տրամադրվեց ապրիլյան պատերազմում զոհված Արմավիրի մարզի զինծառայողների ընտանիքներին

05.05.2016

Ապրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողներից 6-ն Արմավիրի մարզից էին: Հայրենիքի սահմանների պաշտպանության համար Արցախում հերոսաբար զոհված քաջ տղաներն էին` Արամ Աբրահամյանը, Սաշա Գալստյանը, Գոռ Կիրակոսյանը, Հովսեփ Կիրակոսյանը, Արամայիս Միքայելյանը, Բորիս Օզմանյանը:

Ապրիլյան պատերազմում յուրաքանչյուրի մահը դարձավ համընդհանուր վիշտ ողջ հայ ժողովրդի համար: Աշխարհասփյուռ հայությունն այսօր էլ շարունակում է իր վշտակցությունն ու զորակցությունը հայտնել մահացած զինծառայողների ընտանիքներին` այդպիսով բարոյական աջակցություն ցուցաբերելով նրանց և մեկ անգամ ևս փաստելով, որ նրանք մենակ չեն իրենց վշտի և ցավի հետ:

Նմանօրինակ ձեռնարկով այսօր Արմավիրի մարզում էր «Տաշիր» բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչ Արտակ Ճաղարյանը: Նա ՀՀ Արմավիրի մարզպետի խորհրդականների ուղեկցությամբ այցելեց ապրիլյան պատերազմում զոհված 6 զինծառայողների ընտանիքներ և նրանց հանձնեց 2000-ական դոլար:

Համապատասխան ընտանիքներին փոխանցվեց նաև մարզպետ Աշոտ Ղահրամանյանի` նրանց կողքին միշտ լինելու և նրանց հոգսը կիսելու պատրաստակամությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28