Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Եկեղեցու հիմնարկեք` Ակնալիճ համայնքում

06.05.2016

ՀՀ Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքում թեմակալ առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանի ձեռամբ այսօր կատարվեց եկեղեցու հիմնարկեքի արարողություն: Հիմներկեքի ընթացքում թեմակալ առաջնորդը և թեմի հոգևոր դասը սրբալույս մյուռոնով օծեցին տասնվեց խաչանիշ քարերը, որոնք եկեղեցու տասնվեց կնքահայրերը դրեցին աղոթատան հիմքերում:

Հիմներկեքի սրբազան արարողությանը ներկա էին ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, համայնքապետ Գևորգ Միսակյանը, համայնքի և հարևան համայնքների հավատավոր ժողովուրդը, մեծ թվով հյուրեր:

Բազիլիկ ոճով նախագծված եկեղեցին կառուցվելու է համայնքի ղեկավարի և բնակիչների անմիջական աջակցությամբ և ջանքերով:

Հիմներկեքի արարողությունից հետո Սրբազան հայրն իր օրհնությունը բաշխեց ներկաներին և հույս հայտնեց, որ նորակառույց եկեղեցին դառնալու է համախմբող, օրհնություն պարգևող օրրան:

Մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ բարձր գնահատեց համայնքի ղեկավարի և բնակչության` համայնքում եկեղեցի կառուցելու աստվածահաճո ձեռնարկը` ընդգծելով, որ ոչինչ չի կարող ընկճել հայ մարդուն` կառուցելու իր տունը, իր եկեղեցին և գնալու հավերժի ճամփով:

Հավելենք, որ մինչ եկեղեցու հիմներկեքը  մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ուղեցությամբ ներկաները ծաղիկներ խոնարհեցին  Արցախյան պատերազմում զոհվածների հիշատակը հավերժացնող խաչքարին: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28