Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Մայիսյան եռատոնը

09.05.2016

Մարզկենտրոն Արմավիրում և մարզի մյուս քաղաքային ու գյուղական համայնքներում, ուսումնական հաստատություններում, մարզի տարածքում տեղակայված զորամասերում հանդիսավորությամբ նշվել է Մայիսյան եռատոնը. ամենուր տեղի են ունեցել ծաղկեդրման արարողություններ, զինվորական շքերթներ, տոնական համերգներ և գրական-երաժշտական ցերեկույթներ: Օրվա առթիվ առանձնակի ուշադրության են արժանացել Հայրենական պատերազմի վետերաններն ու Արցախյան հերոսամարտի մասնակիցները։

Օրը հատկապես տոնական էր մարզկենտրոնում, ուր ավանդույթի համաձայն Արմավիրի մարզային և քաղաքային իշխանությունները, հանրակրթական դպրոցների, առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կառույցիների աշխատակիցները ծաղիկներ և ծաղկեպսակներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում, ապա Արցախյան հերոսամարտում զոհվածների հիշատակը հավերժացնով հուշարձաններին` մեկ րոպե լռությամբ հարգելով հանուն մերօրյա խաղաղության նահատակվածների հիշատակը:

Լրագրողների հետ զրույցում մարզպետ Աշոտ Ղահրամանյանը շնորհավորեց ողջ հայությանը Մայիսյան եռատոնի` Հաղթանակի տոնի, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի և Շուշիի ազատագրման օրվա առթիվ՝ մաղթելով, որ հայ ժողովուրդը միշտ խաղաղության պայմաններում ապրի և բոլոր ազգապահպան նախաձեռնությունները պսակվեն միայն ու միայն հաղթանակներով:

«Մեր հոգու պարտքն է միշտ վառ պահել մեր պապերի, հայրերի ու որդիների հիշատակը, որոնք նահատակվեցին հանուն մերօրյա խաղաղության, մեր լուսավոր գալիքի: Մենք պարտավոր ենք հարգելով նրանց հիշատակը` արժանին մատուցել մեր պետությանը և մեր ժողովրդին»,- իր խոսքում ընդգծեց մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:

Մայիսյան եռատոնի առթիվ ինքնատիպ ելույթով հանդես եկան Արմավիրի մշակույթի տան սաները` հայրենասիրական երգ ու պարով լրացնելով օրվա խորհորդը և կրկնապատկելով ներկաների ոգևորությունն ու ուրախությունը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:13:28