Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մուսալեռան հուշահամալիրում մեծ շուքով դիմավորեցին Արցախ մեկնած կամավորական ջոկատներին

21.05.2016

Այսօր Մուսալեռան հուշահամալիրում ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, մեծ թվով ԱԺ պատգամավորներ, պետական պաշտոնյաներ հադիսավորությամբ դիմավորեցին քառօրյա պատերազմից հետո Արմավիրի մարզից Արցախ մեկնած կամավորական ջոկատների առաջին հերթափոխին:

Կամավորներին իր ողջույնի խոսքը հղեց արմավիրի թեմի առաջնորդը` ասելով. «Հայորդիք, երկար խոսելն այստեղ իսկապես անիմաստ է, քանի որ կատարված գործն է կարևոր: Մենք այսօր իզուր ենք զարմանում մեր այս նոր սերնդի քաջագործություններով, որովհետև նրանք ծնվեցին քաջությամբ հաղթանակած սերնդից: Նրանք անկախ Հայաստանում ծնված, մեծացած մեր զավակներն են, ովքեր արիաբար պաշտպանեցին իրենց հողը, իրենց հայրենիքը: Մենք բարով ենք ասում մեր քաջարի կամավորներին, երկրապահներին, ովքեր ինչպես հիմա, այնպես էլ հետո անհրաժեշտության դեպքում նորից կմեկնեն Արցախ` իրենց հոգու պարտքը տալու հայրենիքին: Բարով եկաք, Աստված օրհնի ձեզ և երկար տարիների կյանք շնորհի»:

Այնուհետև ներկաները երթով շարժվեցին Մուսալեռան հուշահամալիրի հարևանությամբ գտնվող Մուսալեռ և Պտղունք գյուղերի ազատամարտիկների պանթեոն և ծաղիկներ խոնարհեցին նրանց հիշատակը հավերժացնող խաչքարին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:39:08