Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նշվեց Երեխաների պաշտպանության միջազգային օրը

01.06.2016

Երեխաների պաշտպանության միջազգային օրը սահմանվել է 1925 թվականին, Ժնևում՝ երեխաների պաշտպանության հարցերով համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949 թվականին կանանց Ժողովրդավարական միջազգային դաշինքը Երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել:ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի եւ առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը:

Առաջին անգամ հունիսի մեկը որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր նշվել է 1950 թվականին: Հայաստանը Երեխաների իրավունքների մասին կոնվենցիան վավերացրել է 1992թ., որից հետո՝ 1996թ., ընդունվել է «Երեխայի իրավունքների մասին» ՀՀ օրենքը:Հունիսի 1-ը նշում է գրեթե բոլոր հետխորհրդային երկրներում: Վերջին տարիներին այս օրվան են միացել նաև եվրոպական երկրներ, ԱՄՆ մի շարք նահանգներ:

Ինչպես ամենուր, այնպես էլ Արմավիրի մարզում օրը տոնական էր. բոլոր մշակութային, ժամանցային վայրերում կազմակերպվել էին  միջոցառումներ` լցված մանկական ճիչերով ու ծիծաղով, երգ ու պարով:

Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ «Մշակութային կազմակերպություն-դպրոց» աբոնենտային համակարգի ներդրման պիլոտային ծրագրի շրջանակում ՀՀ Արմավիրի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը կազմակերպել էր   դպրոցահասակ երեխաների այցելություևը Հայաստանի պատմության թանգարան և պետական պատկերասրահ, ապա նաև Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն` դիտելու Անուշ օպերան:

Մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժինն էլ «Հաշմանդամ երեխաների ծնողների» հասարակական կազմակերպության հետ համատեղ այցելել էր մարզի հաշմանդամություն ունեցող երեխաներին, նվերներ հանձնել նրանց` մաղթելով մշտական բարձր տրամադրություն և հաճելի օրեր:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53