Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մարզպետ Ա. Ղահրամանյանն ընդունեց «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի մարզիկներին

07.06.2016

ՀՀ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն այսօր ընդունեց «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի մարզիկներին` նախագահ Կամսար Ավետիսյանի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա էր նաև փոխմարզպետ Գագիկ Գաբրիելյանը:

Ասոցացիայի 13-15 տարիքային խումբը ներկայացնող մարզիկներից 4-ը մայիսի 28-ին մասնակցել է ՌԴ Կալուգա քաղաքում կայացած «Շոտոկան կարատե» մարտարվեստի միջազգային մրցաշարին և մրցանակային տեղեր նվաճել:

Ողջունելով «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիայի գործունեությունը և ունեցած հաջողությունները` մարզպետը նշեց, որ շատ հաճելի է, երբ մարզը նման ձեռքբերումներ է ունենում տարբեր սպորտաձևերում, որն էլ պատանիների շրջանում առողջ ապրելակերպի քարոզման լավագույն օրինակ է հանդիսանում: Նա շնորհակալություն հայտնեց մարզիկներին` նվաճած մեդալների և մարզը մրցաշարում լավագույնս ներկայացնելու համար` նարնց մաղթելով նորանոր հաղթանակներ:

Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի սպորտի բնագավառի զարգացմանը նպաստելու և Ռուսաստանի Դաշնության Կալուգա քաղաքում 2016 թվականի մայիսի 28-ին կայացած «Շոտոկան կարատե» մարտարվեստի միջազգային մրցաշարում մրցանակային տեղ նվաճելու համար մարզիկներ Տիգրան Սարգսյանը, Արամ Սիսակյանը, Զրբա Հասոյանը և Գևորգ Պողոսյանը մարզպետ Աշոտ Ղահրամանյանի կողմից արժանացան պատվոգրերի:

Հավելենք, որ «Ֆունակոշի Շոտոկան» կարատեի ասոցացիան իր 17-ամյա գործունեության ընթացում ունեցել է և Հայաստանի, և աշխարհի ու միջազգային առաջնությունների բազմակի հաղթողներ և մրցանակակիրներ:
  

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 17:58:53